2017-ի առաջին եռամսյակը խոսքի ազատության առումով լարված է եղել Հայաստանի լրատվամիջոցների համար: Այն պայմանավորված է եղել ընտրությունների լուսաբանմամբ: Այս մասին մայիսի 3-ին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ կայացած ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտեի 2017 թվականի առաջին եռամսյակային զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանում խոսքի ազատության ռեգրեսիվ միտում կա: Բավականին լարված էր առաջին եռամսյակը, ինչը կապված էր ընտրությունների լուսաբանմամբ: Նախընտրական շրջանում, ընտրությունների ժամանակ, երբ շիկանում է հասարակական –քաղաքական մթնոլորտը, անպայման ավելանում են ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ»,-ասաց Աշոտ Մելիքյանն ու հիշեցրեց, որ “Freedom house” և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունների հրատարակած զեկույցների համաձայն՝ Հայաստանը հետընթաց է ապրել խոսքի ազատության առումով: Բայց երկու կազմակերպություններն էլ նշում են, որ ամբողջ աշխարհում է նկատվում այս միտումը:
Նրա խոսքով՝ նախընտրական ժամանակահատվածում արձանագրվել է լրագրողների դեմ կիրառված ֆիզիկական բռնության երեք դեպք: Գրանցված 32 տարատեսակ ճնշումներից 18-ը ևս կապված են եղել նախընտրական շրջանի հետ: Արձանագրվել է նաև դատական հայցերի ավելացում՝ ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների: Դա հիմնականում կապված է sut.am կայքի դեմ ուղղված 30 հայցերով:
«Մենք հետևում ենք նաև «Էլեկտրիկ Երևան»-ի, Խորենացու փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած լրագրողների իրավունքների վերականգնման գործընթացին: Կոմիտեն նաև որոշ տուժած լրագրողների գործեր ուղարկել է միջազգային ատյաններ»,- ասաց Աշոտ Մելիքյանն ու հավելեց, որ խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա պահելու համար անհրաժեշտ են ամենօրյա ջանքեր, պայքար, որպեսզի օրենսդրական իրավունքները կիրառվեն նաև առօրյայում:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47