Ադրբեջանական բանտում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի վիճակը վատացել է։ Այս մասին հայտնել է բլոգերի կին Եկատերինան իր Ֆեյսբուքյան էջում ։
«Ցավոք, ես տխուր նորություններ ունեմ Սաշայի մասին։ Չնայած նա հիմա քննական մեկուսարանի բուժկետում է, նրա առողջությանը դա չի օգնում։ Տախիկարդիային հավելվել է նաեւ նեւրալգիա, «դա սթրեսի արդյունքն է»,- այսպես է բնութագրել նրա վիճակը տեղի բուժակը։
Իրականում ախտանշանները, որոնք ինձ երեկ նկարագրել է Սաշան, շատ վատն են՝ ցավեր գոկատեղում, կտրուկ ցավ ոտքում, որը թույլ չի տալիս նորմալ քայլել, նստել ու կանգնել, գիշերային ջղաձգություններ ոտքի մկաններում։ Իրականում նման վիճակը պահանջում է լուրջ հետազոտություն ու բուժում հիվանդանոցում, այլ ոչ թե բուժկետում, որտեղ միայն ֆելդշերներ են։ Բայց քննչական մեկուսարանում որոշել են սահմանափակվել ֆորմալ ստուգումով՝ «բարձրացրու ոտքդ, ծալիր, ահա եւ քեզ դիկլոֆենակ»։
Կարծում եմ, որ ի պատասխան իմ այս գրառմանն ու ԱՀ արդարադատության նախարարության բժշկական վարչություն իմ հերթական դիմումին, տեղական լրատվամիջոցները կգրեն « նա ոչ մի բողոք չունի», կհիշեն Ասկերովին, հերթական քարը կնետեն Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի վրա ու ․․․ կդնեն Սաշայի հին լուսանկարը Բելառուսից։ Չէ՞ որ Սաշայի հիմիկվա լուսանկարով կարելի է հեշտությամբ պատմել, թե ինչպես է իրականում անցնում «ադապատացիան ազատազրկմանը»․․․
UPD-ն ուզում է հսկայական շնորհակալություն ասել Բաքվում Ռուսաստանի հյուպատոս Օլգա Յուրեւային՝ Սաշային օգնելու ու աջակցելու համար»,- գրել է Եկատերինա Լապշինան։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56