ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է Գյումրիում 40-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչին:
2016 թվականի մայիսի 14-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի, աջ կեսի կողմնային պատի հրազենային վնասմամբ և աջ ազդրի վերքով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի դին:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը՝ Գ.Ավետիսյանը, 2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 22-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Գյումրիի 46-ամյա բնակչի հետ։ Վիճաբանությունը տեղի է ունեցել վերջինիս անասնաֆերմայի աշխատասենյակում, որը հետագայում շարունակվել է բակում։ Ապա այն վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ էլ 46-ամյա տղամարդը ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակով երկու անգամ կրակել է Գ.Ավետիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել է փախուստի:
Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ներկա անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Բացի այդ, 46-ամյա տղամարդու աշխատասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափի՝ 5,2 գրամ զանգվածով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47