«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում այս անգամ չկա «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն, որը նախորդ տարի 278-րդն էր. այն ժամանակ այս ընկերությունը վճարել էր մոտ 85,6 մլն դրամ հարկ: Հատկանշականն այն է, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը խոշոր հարկատուների ցանկից դուրս մնաց պետականացվելուց հետո, երբ բաժնեմասերն ամբողջությամբ «նվիրեց» Երեւանի քաղաքապետարանին: Խոշոր հարկատուների ցանկից դուրս մնալու պատճառն էլ ընկերության՝ հասույթի նվազումն է եղել:
Այժմ իրենք Երեւանի «կարմիր գծերի» համար մատուցած ծառայությունների դիմաց քաղաքապետարանից ստանում են կոնկրետ գումար, ինչը բավական քիչ է.
«Նախկինում քաղաքապետարանում կայանատեղիից հավաքվում էր x միավոր, ընկերությունը դրանից ստանում էր y միավոր գումար, հիմա ստաբիլ ֆիքսված է, որ ընկերությունը ստանալու է z գումար»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը:
Միայն թե, նկատենք, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ի պետականացումից հետո Երեւանի քաղաքապետարանը կոռուպցիայի լրացուցիչ հնարավորություն է ստանում. բանն այն է, որ այլեւս քաղաքապետարանն է տնօրինում կայանելու համար վճարվող գումարներն ամբողջությամբ ու շատ հանգիստ կարող է մեքենաների մի մասից ստացված գումարը ցույց չտալ կամ իրենց յուրայիններին արտոնություններ տալ՝ անվճար կայանելու հնարավորություն ընձեռելով:
Չէ՞ որ եթե նախկինում քաղաքապետարանը վերահսկում էր «Փարկինգ սիթի սերվիս»-ին, ապա հիմա Տարոն Մարգարյանի ղեկավարած հիմնարկն ինքն իրեն չի վերահսկի եւ ինքն իրեն նման շռայլություններ կարող է թույլ տալ: Այս փաստը հատկանշական է այն իրողության ֆոնին, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը նախկինում պատկանում էր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, հիմա ամբողջությամբ դարձել է Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցինը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01