Այս պահի դրությամբ ավելի հավանական է համարվում, որ մանդատից հրաժարվելու դիմումները հետ վերցրած 8 պատգամավորները մանդատ ստանալուց հետո կլքեն «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նման որոշման դեպքում այդ 8 պատգամավորները միայն կարող են անկախ պատգամավորի կարգավիճակով հանդես գալ: Եթե նախկին սահմանադրությամբ հնարավոր կլիներ նոր խմբակցություն ձևավորել, ապա այժմ դա չի թույլատրվում:
Վիգեն Հակոբյանը նաև չի բացառում, որ մի մասը «լեզու գտնի» Գագիկ Ծառուկյանի հետ։ «Սովորաբար, մենք տեսել ենք, որ շատ ավելի լուրջ անձնական և քաղաքական խնդիրներ են «ջրվել»: Նման սցենար ես չեմ բացառում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե իշխանության մատը խառն էր այս գործընթացում, քաղտեխնոլոգը նշեց. «Ճշմարտանման է, որ կային դրդողներ, շահագրգիռ կողմեր: Ի վերջո ընտրություններից առաջ ենթադրվում էր, որ խորհրդարանի ընդդիմադիր հատվածի ձևավորման գործում իշխանությունը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի այն իր համար հնարավորինս հարմար լինի: Այսինքն՝ այնպիսի ոչ ընդդիմադիր սեգմենտ, որտեղ կլինեն մի շարք ոչ իշխանական կուսակցություններ, որոնք ներկայացված կլինեն խորհրդարանում, բայց մեծ խմբակցություն չեն ունենա: Հիմա Ծառուկյան դաշինքի դեպքում փոքր-ինչ «պերեբոր» ստացվեց»:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 2-ին հրապարակել էր ինքնաբացարկի դիմումները, որտեղ «Ծառուկյան» դաշինքի 23 պատգամավորի անուն կար: Հրապարակման հենց հաջորդ օրը դաշինքի 12 պատգամավոր դիմեց ԿՀԸ՝ դիմումները հետ վերցնելու պահանջով, որոնցից 8-ի դիմումը բավարարվեց:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47