ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աբովյան փողոցում մայիսի 3-ին տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
2017թ. մայիսի 03-ին՝ ժամը 21:10-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1987թ. ծնված Ս. Օհանյանը:
Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը կտրող-ծակող գործիքի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածքն ստացել է Աբովյան փողոցում գործող խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Նախնական տվյալներով՝ տուժողը և կասկածյալն իրականացնում են մասնավոր ուղևորափոխադրումներ և ավտոմեքենաները հիմնականում կայանում են Երևան քաղաքի Աբովյան փողոցում: Դեպքի օրը՝ մայիսի 3-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, պատվիրատուների սպասարկման հերթը խախտելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ տուժողն ստացել է ծանր մարմնական վնասվածքը։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47