Ստամբուլում հրատարակվող «Ակօս» հայկական թերթի խմբագրատան առջև 2015թ.-ի ապրիլի 24-ին սև ծաղկեպսակներ դրած «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախներ» կազմակերպության անդամներին արդարացնող դատավճիռը չեղարկվել է մեղադրող կողմի բողոքի հիման վրա:
Հիշեցնենք, որ սև ծաղկեպսակների լուսանկարներն ու խմբագրատան դիմաց ունեցած ելույթի կադրերն ազգայնականները տեղադրել էին իրենց ֆեյսբուքյան էջում և գրել.«Մի օր կհայտնվենք առանց զգուշացման»:
Ազգայնականները նշել էին, որ իրենց կողմից այդ քայլն ուղղված է եղել «Հայաստանի կողմից Ղարաբաղի օկուպացման» դեմ:
Անցյալ տարվա նոյեմբերին ազգայնականներն արդարացվեցին Ստամբուլի թիվ 62 քրեական դատարանի կողմից, մինչդեռ «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանն ու իր փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն բողոքարկել էին դատական վճիռը, ինչի շնորհիվ այն չեղարկվեց ամիսներ անց:
Դատարանի նոր որոշմամբ «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախներ» կազմակերպության անդամների քայլը կարող է շրջապատում «քեն և ատելություն» սերմանել և համարվել է հանցանք, որը կարող է պատժվել 9 ամսից մինչև 4 տարի ազատազրկմամբ:
Դատարանը մեղադրյալներին նաև զգուշացրել է, որ Արցախի հիմնախնդրի հարցում իրենց տեսակետների արտահայտման համար իրենք կարող էին բողոքի ակցիա անցկացնել Հայաստանի պաշտոնական որևէ ներկայացուցչության շենքի առաջ, այլ ոչ «Ակօսի» խմբագրատան:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44