«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավն այսօր Ավան համայնքում էր: Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը շրջեց վարչական տարածքում, զրուցեց բնակիչների հետ, այնուհետև ուղղվեց դեպի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատուն:
«Մեր հանրային գումարները վերածվում են այսպիսի տների, դղյակների: Եկել ենք, որպեսզի այդ ոչ համարժեք եկամուտներով ձեռք բերված տունը ցույց տանք. համեմատեք իր ստացած աշխատավարձն ու տունը: Այն, ինչ նա հայտարարագրել է և աշխատավարձ է ստացել այս տարիների ընթացքում՝ անհամատեղելի են: Ափսոս, որ քաղաքապետը ոչ թե քաղաքի, այլ իր անձնական բարեկեցության մասին է մտածում: Մենք քիչ այն կողմ տեսանք քանդած ճանապարհները: Բարձրաստիճան պաշտոնյա լինելու տասը տարի ժամանակահատվածում իմ տունը չի փոխվել, եթե քո երկրում կա շուրջ 35 տոկոս աղքատություն, դու այսպիսի տուն ունենալու իրավունք չունես»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նա կարծում է, որ ժողովուրդն իշխանությունը բանեցնելու իրավունք ունի, հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ծախսվում իր գումարները, քանի պետական ու քաղաքային բյուջեն քաղաքացիների գումարների հաշվին է գոյանում:
Այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է այն կարծիքը, թե Ավանը՝ քաղաքապետի թաղամասը, ավելի բարեկարգ է և տարբերվում է մյուս վարչական շրջաններից, «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարն ասաց. «Կա մի քանի պուրակ կամ, կարելի է ասել, ծաղիկներ՝ դեկորատիվ։ Էսթետիկ առումով հաճելի են, բայց իրականում ողջ քաղաքը նույն վիճակում է, շենքերը նորոգման կարիք ունեն»:
Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ ինքն է քաղաքապետ դառնալու և ձայների 51 տոկոսից շատ ավելին է հավաքելու: Նրա խոսքով, դա երևում է քաղաքացիների տրամադրությունից ու տրամադրվածությունից։
«Ես դառնալու եմ քաղաքապետ ու այս խարդախությանն ու խաբեբայությանը վերջ է տրվելու: Մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը: Միակ տարբերակը դա է»,- վստահեցրեց Զարուհի Փոստանջյանը:
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
12:35
12:17
12:03
11:46
11:37
11:21
11:05
10:48
10:34
10:16
09:54
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18