Ապրիլի 27-ից մինչև մայիսի 3-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 29-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 1-ի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որը գրանցվել է ապրիլի 28-ին, ժամը 18:08-ին, M=1.5, Մարտունի քաղաքից 18 կմ դեպի հարավարևմուտք:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 22 երկրաշարժ: Սեյսմիկ իրադարձություններից 9-ը տեղի են ունեցել ապրիլի 28ին Իրանի տարածքում, որից 8-ը՝ Խոյ քաղաքից հյուսիսարևելյան ուղղությամբ մոտ 50 կմ հեռավորության վրա՝ 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3ից մինչև 3.8), իսկ 1ն էլ՝ Թավրիզ քաղաքից 71 կմ դեպի հյուսիսարևելք՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9): Ապրիլի 29-ին
Ադրբեջան-Իրան սահմանային գոտում՝ Ջուլֆա քաղաքից 8 կմ դեպի հյուսիսարևելք, գրանցված երկրաշարժի ուժգնությունն է 34 բալ (մագնիտուդ 2.7): Նույն օրը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 21 կմ դեպի հարավարևմուտք:
Մնացած 11 երկրաշարժը գրանցվել է Թուրքիայում: Ապրիլի 29-ից մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ 3-ից մինչև 45 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-ից մինչև 3.5) 8 երկրաշարժ է տեղի ունեցել Վան քաղաքի տարածքում: Մայիսի 1-ին 56 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.2) երկրաշարժ է գրանցվել Գևաշ գյուղից 9 կմ դեպի հարավարևելք, որին հաջորդ օրը հետևել է 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2) հաջորդ ցնցումը: Մայիսի 1-ին 3 բալ (մագնիտուդ 2.3) ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Օզալպ քաղաքից 27 կմ դեպի հարավ արևմուտք: Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Ապրիլի 28-ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Բուրիաս կղզիների տարածքում: 6.2 մագնիտուդով 2 երկրաշարժ էլ գրանցվել է մայիսի 1-ին՝ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Սկեգուեյ շրջանում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Մայիսի 3-ին նախկին ԽՍՀՄ տարածքում` ՏաջիկստանՂրղզստան սահմանային գոտում՝ Կարագանջա բնակավայրից 28 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որին նույն օրը հետևել է 5.1 մագնիտուդով հաջորդ երկրաշարժը:
Երկրաշարժի հետևանքով Ղրղզստանի հարավում վնասվել են շենքեր, դպրոցներ և հիվանդանոցներ: Առաջացել են ճաքեր Ղրղզստանի Օշ շրջանի Կարամիկ գյուղի մոտ 10-ը տան պատերին, որոնց բնակիչները լքել են իրենց տները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Օշ շրջանի Չուլուկ գյուղում փլուզվել է անասնագոմի պատը, որի հետևանքով 1 մարդ ստացել է վնասվածքներ: Ստորգետնյա ցնցումները 2-ից մինչև 4 բալ ուժգնությամբ զգացվել են Տաջիկստանի Ուզբեկստանի և Ղրղզստանի մայրաքաղաքներում, ինչպես նաև Ղազախստանի Ալմաթի քաղաքում:
Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են Օշ շրջանի բնակելի շենքերի ու հասարակական նշանակության օբյեկտների զննման աշխատանքները: Մտավախություն կա, որ ստորգետնյա ցնցումները լեռնային շրջաններում կարող են սողանքի պատճառ դառնալ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47