Այսօր` մայիսի 4-ին, լրանում է 1937թ. Դերսիմի կոտորածների 80-րդ տարելիցը, որին զոհ գնացին հարյուրավոր ալևի զազաներ, քրդեր և հայեր:
1935թ.-ի դեկտեմբերի 25-ին սկսված և 1937թ.-ի մայիսի 4-ին պաշտոնական բնույթ ստացած ռազմական գործողությունները Դերսիմում ընդհանուր առմամբ շարունակվեցին մինչև 1939թ.:
Թուրքական demokrathaber.org կայքի հաղորդմամբ` Դերսիմի կոտորածների ընթացքում զոհվել է ավելի քան 72 000 մարդ, հազարավոր մարդիկ աքսորվել են առանց դատարանի որոշման, շատերն անհայտ կորած են մինչ օրս:

1937թ.-ի մայիսի 4-ը, սակայն, համարվում է Դերսիմի պատմության բեկումնային կետն ու Դերսիմի կոտորածների ընթացքում տեղի ունեցած ամենախոշոր ռազմական գործողությունը: Հենց մայիսի 4-ին Թուրքիայի պատմության մեջ հայտնի որպես առաջին կին թուրք օդաչու և աշխարհում առաջին կին ռմբակոծող Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անմիջական հրամանով ինտենսիվ ռմբակոծության ենթարկեց Դերսիմի մի շարք շրջաններ:

Նշենք, որ Սաբիհա Գյոքչենի մասին «Սաբիհա Գյոքչե՞ն, թե՞ Խաթուն Սեբիլջյան» վերնագրով հոդվածը, որը գրվել էր պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի կողմից և պատմում էր Աթաթուրքի որդեգրած Սաբիհա Գյոքչենի՝ իրականում Այնթապի մանկատան հայ որբերից մեկը լինելու մասին, ավելի ուշ դարձավ Դինքի սպանության արշավի առանցքային կետերից մեկը:
«Էրդողանի իշխանության տարիներին մինչ այդ փակ թեմա համարվող Դերսիմի կոտորածները հաճախ են դարձել քննարկումների թեմա: Սակայն մինչ օրս այդ դեպքերի համար պատասխանատվության հարցում որևէ քայլ չի ձեռնարկվել», - գրում է ընդդիմադիր կայքը:
Դերսիմի փաստաբանների գրասենյակի նախագահ Բարըշ Յըլդըրըմը demokrathaber.org-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց գրասենյակը պատրաստվում է պաշտոնական պահանջ ներկայացնել իշխանություններին` Դերսիմի կոտորածների համար պաշտոնական ներողության համար:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47