ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստււգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 1126-Ա/2 հրամանով հաստատված աշխատակարգի: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.
4-րդ դասարան.
«Մայրենի լեզու» (թելադրություն) – 01.06.2017թ.
«Մաթեմատիկա» (գրավոր)- 03.06.2017թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում) 10.06.2017թ.
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում) -10.06.2017թ.
9-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն)- 05.06.2017թ.
«Գրականություն» (բանավոր)- 08.06.2017թ.
«Մաթեմատիկա»( գրավոր)-12.06.2017թ.
«Օտար լեզու» ( բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) -15.06.2017թ.
«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)- 19.06.2017թ.
«Հայոց պատմություն»(բանավոր)-22.06.2017թ.
«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)-26.06.2017թ.
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 26.06.2017թ.
«Ֆիզկուլտուրա» -Ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:
12-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)- 07.06.2017թ.
«Մաթեմատիկա» (գրավոր)-14.06.2017թ.
«Հայոց պատմություն»(գրավոր)- 21.06.2017թ.
«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)- 23.06.2017թ.
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 23.06.2017թ.
«Ֆիզկուլտուրա»- ստուգարք՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58