Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ:
Ամփոփելով անցած չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքներն ու խոսելով առաջիկա անելիքների մասին, Տարոն Մարգարյանը նշել է, որ թիմն այսօր երևանցիներին է ներկայանում է իր նոր՝ Հանուն Երևանի ծրագրով, որը լինելու է «Ավելի լավ Երևան» ծրագրի շարունակությունն ու Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա ուղեցույցը:
«Մենք շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք այս տարիների ընթացքում որոշակիորեն բարելավել են մեր բնակիչների առօրյա միջավայրն ու ապահովել են մեր քաղաքի շարունակական զարգացումը: Եվ այն, որ Երևանն այսօր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ճանաչվում է որպես մատչելի և առավել հարմարավետ քաղաք, ուր խորհուրդ է տրվում անպայման այցելել, մեր համատեղ ջանքերի արդյունքն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահպանենք ու զարգացնենք հյուրընկալ Երևանի մեր ձեռքբերված համբավը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Որպես Երևանի շարունակական զարգացումն ապահովող հստակ քայլ, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն առանձնացրեց մեծածավալ ներդրումային ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ Երևանի ավագանու այս թիմը ստանձնել է համարձակ փոփոխություններ իրականացնելու պատասխանատվությունը՝ ի նպաստ հյուրընկալ Երևանի:
«Առաջիկա 5 տարիներին նախատեսում ենք համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացնել «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագիրը, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան հանգստի գոտի և զվարճանքի կենտրոն: Այն կդառնա հրաշալի զբոսաշրջային կենտրոն, ինչը, համոզվա՛ծ ենք, զգալիորեն կնպաստի դեպի Երևան զբոսաշրջիկների լրացուցիչ հոսքին»:
Մոտեցումները հստակ են նաև Երևանի հազարամյակների պատմությունը պատշաճ ներկայացնելու հարցում: Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրերի շարքում քիչ չեն նաև այնպիսիք, որոնք լինելու են արդեն իրականացված ծրագրերի տրամաբանական շարունակությունը:
«Մեր հնագույն քաղաքի պատմությունն աշխարհին լավագույնս ներկայացնելու և Երևանն աշխարհում առավել ճանաչելի դարձնելու նպատակով, առաջիկա 5 տարիներին կյանքի կկոչենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Շենգավիթ ու Կարմիր բլուր հնավայրերի վերակառուցման ծրագիրը:
Մենք համոզվա՛ծ ենք, որ այս ծրագրի արդյուքնում, ի վերջո, կունենանք այն, ինչը բացի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնելուց, շնորհիվ նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների, լիարժեք կներկայացնի մեր քաղաքի հազարամյակների պատմությունը:
Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրերի շարքում քիչ չեն նաև այնպիսիք, որոնք լինելու են արդեն իրականացված ծրագրերի տրամաբանական շարունակությունը: Ու ես համոզվա՛ծ եմ, որ մենք միասին կշարունակե՛նք մեր համատեղ աշխատանքը՝ Հանու՛ն բարեկարգ, հարմարավետ ու հյուրընկալ Երևանի», - նշել է Տարոն Մարգարյան:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32