Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ցավոք, մեր հասարակության (այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց) մոտ շատ հաճախ, փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ, իսկ վերջինիս գործունեությունը բնութագրվում է, որպես՝ արդարադատությանը խոչընդոտող։
Իրականությունը սակայն այլ է. քրեական գործերով փաստաբանը, իր մասնագիտական գործունեությամբ պայմաններ է ստեղծում դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու համար։ Բնական է, որ մեղադրանքի կողմին (այդ թվում՝ տուժողին) հաճելի չի լինի մեղադրյալի օգտին փաստաբանի կողմից իրականացվող գործողությունները, և հակառակը՝ մեղադրյալին հաճելի չի լինի մեղադրանքի կողմի (այդ թվում՝ տուժողի) ի վնաս իրեն կատարվող գործողությունները, սակայն դրանում է կայանում մրցակցային դատավարությունը։
ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է նշված դատական նիստի ժամանակ ներկա գտնվող անձանց կողմից փաստաբան Ինեսսա Պետրոսյանին վիրավորելու վարքագիծը։
ՀՀ փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնում առ այն, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավարության պատշաճ պայմաններ և դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովում։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01