Մի դրվագ` Վերջին զանգի հետ կապված:
1999թ., ապրիլ-մայիս
Մեր դասարանի վերջին զանգի սցենարի համար ահագին բանավեճեր, վիճաբանություններ եղան: Ի՞նչ անենք, անցած տարիներից մի սցենար վերցնենք, քոփի-փեսթ (էն ժամանակ դեռ չկար քոփի-փեսթ, ուղղակի ասում էինք` թխել) անե՞նք, թե մի քիչ փող ծախսենք` մի լավ բան ստանանք:
Լավ բանն էլ ո՞րն էր: Իմ ազգականներից Լևոնը Շարմ հոլդինգում էր աշխատում, առաջարկեց, որ մեզ օգնի Հայկո-Մկո-Հայկո տրիոն: Մի քանի գաղափար քննարկեցինք, ինքն էլ տեղոում` էքսպրոմտ մի թեթև սցենարային էսքիզ արեց:
Հիանալի բան էր ստացվելու: Դասարանիս առաջարկեցի, գինը որ իմացան` 50 դոլար (էն ժամանակ դա թիվ էր), սկզբում համաձայնեցին, որովհետև բացատրեցի, որ ոչ քեֆն է մնալու հիշողությունների մեջ, ոչ քեֆի մենյուն, ոչ էլ դասղեկին նվիրած նվերը, այլ` բեմադրությունը, որը տեսագրվելու է ու պահվելու հաջորդ սերունդների համար: Սակայն ինչ-որ մեկը, չգիտեմ` ով, բզբզաց, մի քանի օր հետո արդեն վարդերի բուրմունքով նարնջագույն հեղափոխություն էին կազմակերպում իմ դեմ:
Էհ, թևաթափ եղած զանգահարեցի Լևոնին, ներողություն խնդրեցի, բացատրեցի իրավիճակը, որպես ինձ արյունակից բարեկամ հասկացավ: Բայց ճշմարտացիորեն ասաց, որ հետո շատ ենք փոշմանելու, որ չենք վերջացրել սկսածը: Ասաց` տղաներն արդեն ահագին բան մտածել էին:
Ինչևէ, մի երեկո տուն գնալիս երթուղայինում հանդիպեցի վաղամեռիկ Հայկոյին, ոչ Մարության, ներկայացա, ասացի, որ Լևոնի բարեկամն եմ, հիշեց, ասեց` հա, ճիշտ ա, մենք արդեն մի քանի ուղղություն մտածել էինք, էն էլ զարմացանք, որ էդպես ստացվեց... Իրենից էլ ներողություն խնդրեցի: Հաջոդ առավոտն իմացա, որ նրան նույն գիշերը սպանել էին ...
Հայկո-Մկո-Հայկո տրիոյի սցենարի տապալումից հետո բերեցին ինչ-որ դպրոցի ինչ-որ թվականի ինչ-որ սցենար, մի քիչ փոխեցին ու հագցրին մեզ...
Ես խաղում էի կաշառակեր դասախոսի դեր, որը սովորող ուսանողին էդպես էլ չնշանակեց, փող տվողին առանց հարցնելու դրական գնահատական դրեց, իսկ մի սիրունիկ աղջկա էնքան նայեց-նայեց, որ վերջը աթոռից գյաբրլամիշ էղավ: Մեզ հետ աշխատող ռեժիսորը մայրիկիս` Varya Suqiasyan-ին, որը մեզ հայոց լեզու-գրականություն էր դասավանդում ասել էր` Ձեր տղան մի շատ հայտնի դերասանի է նման, նրա նման էլ խաղում է: Էդպես էլ չիմացա` ում եմ նման:
Անցան օրեր, ավարտական երեկոյի (վիպուսկնո :D ) ընթացքում, երբ արդեն շատերն էին գինովցած, մեր դասարանի ֆինանսական հարցերը տնօրինող դասընկերներիցս իմացա, որ Հայկո-Մկո-Հայկո տրիոյի սցենարի հաշվին խնայած գումարով դասղեկի նվերի հարգն էին ավելի բարձրացրել ...
Զանավես...
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55