«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է, «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության մանդատ չստացած չորս թեկնածուները պատգամավոր դառնալու հնարավորությունից զրկվեցին ոչ թե ԿԸՀ անդամների քվեարկության, այլ սովորական ու պարզ հաշվարկի արդյունքում: Խնդիրն այն է, որ համապետական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված անձինք միաժամանակ առաջադրված են եղել նաև ռեյտինգային ընտրակարգով:
Ինչպես հայտնի է, ընտրություններից հետո կուսակցությունների ու դաշինքների հասանելիք ձայների հաշվարկի ամենասկզբում հաշվում են, թե ընտրություններին մասնակցած կուսակցություններից ու դաշինքներից որն ինչքան ձայն է հավաքել: Արգելքները հաղթահարածների մասին տեղեկությունը ճշտելուց հետո հաշվարկվում է կուսակցության կամ դաշինքի հասանելիք ԱԺ մանդատների ընդհանուր թիվը:
Հետո հաշվարկվում է ռեյտինգային ընտրակարգով և համապետական ցուցակներով հասանելիք տեղերի և անձանց թիվը: Այս հաշվարկներից հետո, երբ արդեն պարզ է դառնում, թե ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ովքեր են պատգամավորի մանդատ ստանալու իրավունք ստանում, ԿԸՀ–ն անցնում է համապետական ցուցակի զտմանը:
Այս փուլում նրանք, ովքեր ռեյտինգայինով արդեն ստացել են մարդատի իրավունք, դուրս են գալիս ցուցակից: Եվ այդ սկզբունքով, համապետական ցուցակը «մաքրելուց» հետո միայն, հայտարարվում է ցուցակով ընտրվածների անունները: Այսինքն, ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի մանդատ ստանալու իրավունքից ոչ թե Տ.Մուկուչյանի, այլ այն պատճառով զրկվեցին, քանի որ մի կողմից ռեյտինգային ընտրակարգով քիչ ձայներ էին հավաքել, իսկ մյուս կողմից էլ համապետական ցուցակում էլ անցողիկ տեղեր չէին զբաղեցնում:
Փաստորեն, այդ էր պատճառը, որ Մանուկ Սուքիասյանը, Ալիկ Եղիկյանը, Մուշեղ Սաղաթելյանը և Հրանտ Դավթյանը թեև մանդատից չհրաժարվելու դիմումներ ներկայացրին ԿԸՀ, սակայն այդպես էլ մանդատ չստացան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
11:09
10:45
10:28
10:12
09:45
09:36
09:27
09:14
09:02
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14