«Փաստ» օրաթերթը գրում է. «2007-ին զուռնա-դհոլով «ծնված», աշխույժ երիտասարդներին կարմիր ժիլետներ հագցրած և քաղաքական կյանքում «նոր» մշակույթ, «նոր» խոսք ու «նոր» սարեր խոստացող «Միացյալ ազատական ազգային կուսակցությունն» էլ (ՄԻԱԿ) շատերի նման դարձավ անցումային քաղաքական ուժ: Ու թեև նախորդ երկու գումարման ԱԺ-ում այդ կուսակցությունը ՀՀԿ-ի ցուցակով ներկայացված պատգամավորներ ուներ, 6-րդ գումարումում խաղից դուրս կարգավիճակում է հայտնվել:
Կուսակցության ծննդյան օրից էլ պարզ էր, որ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն համարվող ՄԻԱԿ-ի միակ երազանքը ոչ թե երիտասարդներին համախմբելն ու որևէ լուրջ գործով զբաղվելն է, այլ կուսակցությունը որպես հովանոց օգտագործելը, որպեսզի ընդամենը մի քանի հոգի ստրասբուրգներում ման գան ու վերևներում ներկայանալի տեղ զբաղեցնելու իրավունք և հնարավորություն ստանան: Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ գլամուրային այս կուսակցությունը այլևս ՀՀԿ-ին պետք չէ:
Ավելին, բեռ է ՀՀԿ-ի համար, քանի որ կոճակ սեղմելուց բացի, այլ բանի պիտանի չէ: Ու քանի որ ՀՀԿ-ում ծվարածների մեջ կոճակ սեղմողի համար նախատեսված «թափուր» աթոռ չկա, ուստի որոշել են սրանից հետո այլևս գլամուրի վրա ավելորդ գումար չծախսել:
ՀՀԿ-ի ցուցակով ՄԻԱԿ-ի պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով քարոզարշավից առաջ ԱԺ ամբիոնից իր կոլեգաներին կոչ արեց մնալ բարեկրթության շրջանակներում, քարոզարշավի ժամանակ նոր ոճ կիրառել, ժողովրդին ներկայանալ նոր գաղափարներով, ծրագրով, կոնկրետ քայլերով, կոչ էր արել չզբաղվել պոպուլիզմով, քանի որ դրա ժամանակն անցել է: Դրա փոխարեն առաջարկել էր ներկայանալ սեփական ծրագրերով, վաստակել վստահություն և այդ ճանապարհով քվեի տեր դառնալ:
Սակայն հետաքրքիր է, թե նշված հմտություններին տիրապետող ու կոլեգաներին ավելի ժամանակակից կեցվածքի դաս տվող նախկին պատգամավորուհուն և իր թիմին ինչու այդպես էլ չհաջողվեց իրենց պապային՝ ՀՀԿ-ին, պատշաճ ներկայանալ, ներկայացնել սեփական ծրագիրն ու վստահության քվեներ վաստակել:
«Փաստը» նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանից փորձեց պարզել այս և այլ «ինչու»-ների պատասխանը, սակայն հարցը լսելուն պես Ն. Կարապետյանն ասաց, որ նոր է վերադարձել Ստրասբուրգից, հիվանդ է ու այս պահին չի կարող պատասխանել մեր հարցերին: Նախկին ՄԻԱԿ պատգամավորը նաև խոստացավ, որ առողջանալուն պես անպայման կպատասխանի մեր բոլոր հարցերին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:
11:09
10:45
10:28
10:12
09:45
09:36
09:27
09:14
09:02
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14