«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատգամավորի թեկնածուների` ԿԸՀ-ի հրապարակած ինքնաբացարկի դիմումներից պարզ դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գնում է ԱԺ-ում աշխատելու ու առաջիկայում հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին: Փոխարենը՝ ՀՀԿ թեկնածուներից ինքնաբացարկ հայտնեց շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերոժի» փեսան՝ Կարեն Բոթոյանը, ով Գեղարքունիքում ամենաշատ ձայներն է ստացել ՀՀԿ թեկնածուներից:
Կարեն Բոթոյանը ԱԺ այն պատգամավորներից է, որ պատգամավորական գործունեության ընթացքում երբևէ չի մոտեցել Աժ ամբիոնին ու որևէ բառ չի ասել:
Որպես ՕԵԿ-ական պատգամավոր ընտրված Բոթոյանը լքեց ՕԵԿ-ը, երբ վերջինս ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց, իսկ մի քանի ամիս առաջ Բոթոյանը համալրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը ու դարձել նժդեհական:
Այժմ, մամուլի տեղեկություններով, օրենսդիր աշխատանքն ավարտած Կարեն Բոթոյանը գնում է մարզպետ աշխատելու:
Այլ հարց է՝ արդյոք, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կցանկանա՞ր հրաժարվել պաշտոնից ու գնալ պատգամավոր աշխատելու: Մեր հարցին, թե ի վերջո, ինքն ուզո՞ւմ է լքել մարզպետի պաշտոնը, համարում է, որ ամեն ինչ արե՞լ է Գեղարքունիքի համար, թե՞ կուսակցությունն է այդպես որոշել, Գրիգորյանը պատասխանեց. «Հարցը քննարկվել է և՛ մինչև ընտրությունները, և՛ ընտրություններից հետո: Ամեն ինչ եղել է իմ համաձայնությամբ, քննարկվել է ինձ հետ»: Հստակեցմանը, թե Սերժ Սարգսյա՞նն է իրեն առաջարկել հեռանալ, Գրիգորյանն ասաց. «Քննարկում է տեղի ունեցել և հարգվել է իմ խնդրանքը»:
Հարցրինք նաև, թե արդյոք այն ծրագրերը, որ ուներ Գեղարքունիքի համար, համարում է ավարտա՞ծ, որ գնում է: «Այո, ծրագիրը կառավարության գործունեության ծրագիրն է, դա անհատական անձի ծրագիր չէր: Այն ծրագրերը, որ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված էր իրականացնել մարզում, մենք իրականացրել ենք: Կարող եք հարցնել ժողովրդին, ժողովուրդը կտա գնահատականը»:
Հստակեցմանը, թե ավարտե՞լ է իր առաքելությունը մարզպետի պաշտոնում, Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Այո, հարգվեց իմ խնդրանքը»:
Ռաֆիկ Գրիգորյանը խուսափեց գնահատել իր փոխարեն մարզպետի պաշտոնում Կարեն Բոթոյանի թեկնածությունը: «Ես գնահատական տվող չեմ, գնահատական տվողը ՀՀԿ գործադիր մարմինն է»,- ասաց դեռևս Գեղարքունիքի մարզպետ Գրիգորյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27