Երևանի «Փարավոն» ժամանցային համալիրում 2017թ-ի հունիսի 06- ին կկայանա «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը, որին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ։ Նրանք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է. • բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում, • հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն, • ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Մրցույթի մրցանակային ֆոնդը ներառում է. • «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ԱՊՀ լավագույն մոդել կոչումը, • նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, • ճանաչված և առաջավոր գովազդային գործակալությունների գովազդների նկարահանմանը և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում կլինեն 11 փորձառու մասնագետներ։ Ժյուրիի 3 անդամները կլինեն Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Գեղեցկության մրցույթի եզրափակչին հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր ՀՀ և ԱՊՀ երկրներից ժամանած. «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի հյուրերի կազմում կլինեն հայտնի անձինք Ռուսաստանից, Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից, այդ թվում՝ կինոյի և էստրադայի աստղեր, արվեստագետներ և բարձր նորաձևության մասնագետներ: «ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթը թվերով. • մասնակից 13 երկիր, • ընտրական մրցույթներին մասնակցության 6 000 հայտ, • 25 միլիոնանոց լսարան, • 25 ինֆորմացիոն գործընկեր, • 16,2 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ, • 11,5 մլն ՀՀ դրամ գովազդային բյուջե։ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակիչը կկայանա ԱՊՀ Միջպետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ։ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոն «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալություն
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03