Արցախի հարավում Քաշաթաղի շրջանի հարավային Իշխանաձոր գյուղը Հակարիի միջին հոսանքում է՝ ընկած Բերձոր-Կովսական, Որոտան-Հադրութ խաչմերուկում: Իշխանաձորում իրականացվում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, բնակչությանը կառավարության կողմից անհատույց հատկացվել է շինանյութ, և համայնքների ղեկավարները եկել են տեղափոխելու և բաժանելու կարիքավոր բնակիչներին: Շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանն անձամբ է իրականացնում հատկացումները: Նա տեղեկացրեց բնակիչներին, որ հիմնականում տրամադրվում է տանիքի շինանյութ՝ փայտեղեն և թիթեղ:
«Իշխանաձորում բնակություն են հաստատել մեր հայրենակիցները նաև Սիրիայից ու Լիբանանից: Հովակիմ Գիքեյանն այստեղ սննդի կետ է բացել, նաև՝ բենզալցակայան: Ուրախ է, որ արդեն հայրենիքում է բնակվում ընտանիքով: Նրա երազանքն էր, որ Հայաստանում հող ունենար, տուն կառուցեր; Այժմ երազանքն իրականություն է դարձել:
Անճարից հայրենիք է եկել նաև Դանիել Ջամբազյանը, ով զբաղվում է հողագործությամբ: Օգոստոսին նաև 4 եղբայրներն են ընտանիքներով գալու հիմնական մնալու նպատակով:
Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում աշակերտների մասնակցությամբ կայացավ տոնական միջոցառում՝ նվիրված աշխատավորների միջազգային օրվան: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, համայնքի ղեկավար Արսեն Թելունցը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Աշակերտները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով, պարով, ասմունքով: Դպրոցի տնօրեն Նազելի Եղիկյանը տեղեկացրեց, որ տարեցտարի աշակերտների թիվն ավելանում է: Այժմ 11 համակարգ դասարանում սովորում են 55-ից ավելի աշակերտ: Դպրոցական եռհարկանի շենքը, նա խատեսված է, այս ամռանը կնորոգվի: Դպրոցն ունի գրադարան, որից օգտվում են նաև գյուղի և հարևան բնակավայրերի բնակիչները:
Ռազմագիտության ուսուցիչ Աշոտ Հարությունյանն անցած տարվա սեպտեմբերից է աշխատում դպրոցում: Ծառայել է սահմանապահ զորքերում, ուսանում է ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի 4-րդ կուրսում: Անցած տարի մասնակցել է ապրիլյան պատերազմական իրադարձություններին; Լավ գիտե՝ ինչ է նշանակում բնակվել սահմանամերձ տարածքներում, և ռազմագիտություն է սովորեցնում իր սաներին: Իշխանաձորում՝ Ազատամարտիկների թաղամասում, արդեն 2 ամիս ու ավելի է, ինչ 11 առանձնատուն է կառուցվում «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից: Շինհրապարակում վ արպետները վերանորոգում էին առանձնատների տանիքները, կառուցվում է նաև հրապարակ՝ երկու մասով՝ մանկական խաղահրապարակ և մարզադաշտ: Հրապարակի ֆինանսավորումն ապահովում է «Հայրենասեր» բարեգործական կազմակերպությունը:
Անցած տարի Իշխանաձորում շահագործման հանձնվեցին 10 բնակելի առանձնատուն և 8 բնակարանանոց շենք: Ազատամարտիկների նոր թաղամասն արդեն ընդլայնվում է: Շինարարության աշխատանքները կազմակերպում է համայնքի ղեկավար Ա. Թելունցը; Ասաց՝ 11 առանձնատները կառուցելուց հետո ևս 20 մնան տուն կկառուցվի: Թաղամասի բնակիչների համար նաև զբաղմունքի կենտրոն է կառուցվում: Գարնանային այս օրերին տարածքի բոլոր բնակավայրերում բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է՝ գարնանացանը»,- հայտնում է «Արմենպրես»-ը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47