Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները որոշում են ընդունել՝ դիմել Գերագույն ռադային եւ Ուկրաինայի նախագահին՝ ապրիլի 24-ը հայտարարելու հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր, տեղեկացնում է analitikaua.net-ը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հավաստելով մեր հանձնառությունը ցեղասպանության կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգման եւ պատմական արդարության հաստատման համար միջազգային պայքարում, մենք հորդորում ենք Ձեզ՝ համերաշխություն հայտնել միջազգային հանրությանը եւ ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր»:
Ուկրաինայի հայերի միության Հատուկ կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկանքի համաձայն՝ ավելի վաղ համանման ուղերձներով հանդես են եկել տեղական մի շարք խորհուրդներ:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայերի ցեղապանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում կազմակերպվել են շուրջ 40 թեմատիկ միջոցառումներ: Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին տասից ավելի խաչքարեր են կանգնեցվել երկրի տարբեր տարածաշրջաններում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01