Սիրիայի զինված ընդդիմությունը մերժել է երկրում անվտանգ գոտիներ ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը՝ այն որակելով որպես սպառնալիք երկրի ամբողջականությանը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, բացի այդ, ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում Իրանին որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր երկիր:
Հիշեցնենք, որ սիրիական հիմնախնդրի շուրջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել, որը ենթադրում է Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծում:
«Մենք ցանկանում ենք, որ Սիրիան պահպանի իր ամբողջականությունը, և դեմ ենք երկրի պառակտմանը: Ինչ վերաբերում է հուշագրին, ապա մենք դրա ստորագրմանը չենք մասնակցել ու չենք կարող լինել դրա մի մասը, քանի դեռ Իրանը ներկայացված է որպես երաշխավոր երկիր: Բացի այդ, մենք արդեն համաձայնագիր ունենք, ինչո՞ւ չեն զբաղվում դրա իրագործմամբ: Ինչո՞ւ դա թողած՝ հիմա էլ անցան անվտանգ գոտիների ստեղծմանը»,-նշել է ընդդիմության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զայիդը՝ նկատի ունենալով ավելի վաղ՝ դեկտեմբերին, Ռուսաստանի նախաձեռնությամբ կնքված հրադադարի հաստատման վերաբերյալ փաստաթուղթը:
Ընդդիմադիրը նկատել է, որ սիրիական հիմնախնդրի լուծման հարցում հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ կամ պարզապես չի ուզում իրագործել իր ստանձնած պարտավորությունները:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44