«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես պետք է շահագործվի Աջափնյակում մետրոյի կայարանը:
Նա facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ նշում է.
«Արդեն երկար տարիներ Աջափնյակում մետրոյի կայարանի շահագործման հանձելու ուղղությամբ որեւէ բան չի կատարվել: Ինչպես գիտեք՝ մեր նախընտրական ծրագրում կետ կա, համաձայն որի մինչեւ 2022 թվականը մենք պարտավորվում ենք շահագործման հանձնել Երեւանի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան եւ տրամաբանորեն ամենահավանականը Աջափնյակի կայարանն է: Դուք տեղյակ եք, որ Տարոն Մարգարյանը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները Աջափնյակ կայարանի շահագործման խոստումը համարում են ոչ իրատեսական՝ չնայած նրան, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանը Աջափնյակի առնվազն երկու կայարանի շինարարությունը համարում էր իրատեսական»,-ասել է Փաշինյանը:
Քաղաքապետի թեկնածուն մանրամասնել է, թե ինչպես է ինքը պատկերացնում այդ ծրագրի իրականացումը:
«Ինչպես եմ ես պատկերացնում դրա շահագործման հանձնումը մինչեւ 2022 թվականը, եւ ինչ վիճակում է այս պահին կայարանի շահագործումը: «Բարեկամության» մետրոյից մինչեւ Հրազդանի կիրճը բոլոր կոմունիկացիոն թունելները եւ երթային թունելը պատրաստ են, իսկ Աջափնյակի հատվածում բոլոր կոմունիկացիոն թունելներն են պատրաստ, այստեղ, ըստ ըստ էության, մնում է երթային թունելի կառուցումը եւ կայարանի կառուցումը, այս պրոցեսում բարդ խնդիրը կամրջի կառուցումն է, որը պիտի անցնի Հրազդան գետի վրայով եւ այս Աջափնյակի հատվածը միացնի Արաբիկիր հատվածին:
Բարդ խնդիրը նաեւ ֆինանսական առումով սա է: Բանն այն է, որ հենց այսօր Երեւան քաղաքում իշխանություները գործարկում են վարկային մի ծրագիր, որը կոչվում քաղաքային զարգացման ծրագիր, որով Նորագավիթ թաղամասը շրջանցող ճանապարհ են կառուցել, որը անցնում է Շիրակի փողոց եւ նախատեսվում է, որ այն Շիրակի փողոցվո հասնի Կարմիր բլուր եւ 250 մ երկարությամբ թունել կառուցվի Հրազդան գետի վրայով, որը Կարմիր բլուրի հատվածը կմիացնմի Մալաթիա Սեբաստիա համայնքին: Եւ հետո այդ ճանապարհը շարունակվելու է մինչեւ Աշտարակի խճուղի, ես կարծում եմ, որ այդ կամրջի կառուցումը այս փուլում նպատակահարմար չէ, քանի որ այն կարող է գործել այլ սցենարով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս՝ նշել է որ գոյություն ունեցող կամրջից 1 կմ ներքեւ ուզում են կամուրջ կառուցել, ինչը նախատեվում է Երեւանի ամենակարեւոր հնավայրերից մեկի՝ Կարմիր բլրի վրայով, ինչը նպատակահարմար չէ: Ըստ փաշինյանի՝ արդյունավետ կլինի, եթե այդ միջոցներով կառուցեն Հրազդան գետի վրայով անցնող կամուրջը, այսինքն՝ Աջափնյակի մետրոյի կամուրջը, որը այդ մետրոյի կայանի ամենաբարդ խնդիրն էհամարվում:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02