Թուրք սյունակագիրներից Իհսան Չարալանը թուրքական «Էվրենսել» պարբերականի իր սյունակում անդրադարձել է մայիսի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սոչիում կայացած հանդիպմանը:
Ըստ Չարալանի` թեև թուրքական մամուլը փորձում է դրական լույսի ներքո ներկայացնել հանդիպումն ու դրա գրանցած արդյունքները, Թուրքիան ակնհայտորեն տանուլ է տվել նաև այս բանակցությունները:
Թուրք սյունակագիրը, խոսելով Ռուսաստանի կողմից թուրքական լոլիկի ներկրման այդպես էլ չչեղարկված սահմանափակումների մասին, առաջարկել է մայիսի 3-ը, որն աշխարհում նշվում է որպես մամուլի ազատության օր, Թուրքիայում «լոլիկի օր» հռչակել:
«Մայիսի 3-ը Թուրքիայում «լոլիկի օր» չհայտարարե՞նք: Դե, նայելով նրան, որ մամուլի ազատության տեսանկյունից նշելու առանձնապես շատ բան չունենք, «լոլիկի օր» նշելու հարցում, կարծում եմ, ոչ ոք դեմ չի լինի», - գրել է սյունակագիրը:
Իհսան Չարալանի հոդվածի մի հատվածը ներկայացնում ենք ստորև.
«Դռնփակ ու երկարատև հանդիպումից հետո երկու առաջնորդները դուրս եկան մամուլի ներկայացուցիչների առաջ և հայտարարեցին, որ «ինքնաթիռի ճգնաժամից» հետո երկու երկրների հարաբերություններն ամբողջովին բնականոն հունի մեջ են ընկել, և դրանք կարելի է բնութագրել «նորմալից» ավելի բարձր մակարդակի:
Իրականում Թուրքիայի ակնկալած առաջընթացի ոչ մի կետ Սոչիում այդպես էլ չգրանցվեց:
Որո՞նք էին այդ կետերը.
1. Համոզել Ռուսաստանին այլևս չաջակցել Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) գրոհայիններին։
2. Համաձայնեցնել Ռուսաստանից С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հարցը:
3. Պայմանավորվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի և Ռուսաստան թուրքական բոլոր տեսակի ապրանքների` այդ թվում լոլիկի ներկրման արգելքի չեղարկման շուրջ:
Հանդիպման վերջում երկու կողմերից էլ բոլոր այս հարցերի վերաբերյալ մենք լսել ենք միայն «Կարվի», «Արվելու է» տիպի ընդհանրական պատասխաններ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016 թվականի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56