ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության պատվիրակությանը: Հայաստանի խմելու ջրի միասնական օպերատորի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ խմելու ջրի որակի և տևողության հետ կապված:
Անդրադառնալով ջրամատակարարման տևողության վերաբերյալ հարցին՝ «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստիան Լըֆեն նշել է, որ Երևանում ջրամատակարարումը հասցվել է օրական միջինում 23,65 ժամ ցուցանիշի: Մյուս համայնքներում նույնպես ցուցանիշի բարելավում է գրանցվել, սակայն հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը «Վեոլիա ջուր» ընկերության գործընկերներին ներկայացրել է խմելու ջրի որակի վերաբերյալ ունեցած տվյալները.
«Մենք արդեն ունենք Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ այս տարվա մարտ ամսվա տվյալներով: Այդ ցուցանիշները կփոխանցվեն նաև Ձեզ: Ակնկալում ենք, որ հաշվի առնելով այդ տվյալները, ինչպես նաև՝ Ձեր կողմից ստանձնված պայմանագրային պարտավորությունները՝ հնարավորինս բծախնդիր և պահանջկոտ կլինեք հատկապես խմելու ջրի որակի բարելավման ուղղոված աշխատանքներում: Կոմիտեն, իհարկե, պատրաստակամ է աջակցել «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ իր կարողությունների սահմաններում»,- նշել է Ա. Հարությունյանը:
Անդրադառնալով Աէրացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերագործարկման խնդրին՝ Քրիստիան Լըֆեն տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերությունը նամակով դիմել է գլխամասային «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությանը: Ակնկալվում է, որ մայիսի 25-ին ֆրանսիական ընկերությունը կներկայացնի կայանի շահագործման վերաբերյալ իր առաջարկները, որից հետո քննարկումներ առավել առարկայական կդառնան:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը գործընկերներից հետաքրքրվել է բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման գործընթացի վերաբերյալ և տեղեկացրել, որ հարցը քննարկվել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ: Ա. Հարությունյանը հորդորել է հնարավորինս արագացնել գործընթացը՝ սպառողների համար ապահովելով առավել հարմար պայմաններ:
Մանրամասնորեն քննարկվել է նաև ընկերության կողմից իրականացվելիք Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը (ՊԿԱԾ): Առաջարկվել է, որպեսզի իրականացվող աշխատանքները ծրագրվեն՝ ըստ պայմանագրային դրույթների և ունենան գույքի բարելավման շեշտադրում:
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են ընդլայնված կազմով քննարկումները դարձնել պարբերական՝ ամենշաբաթյա կտրվածքով, ընթացիկ խնդիրների կարգավորումն ու գործընթացներն արագացնելու նպատակով:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47