Կարևոր չէ, թե ինչ միջոցներով Ադրբեջանը կարողացավ վետո դնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցի վրա: Կարևորն այն է, որ Կազմակերպությունը Հարավային Կովկասում այլևս ներկայացված չի լինի: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Քաղաքագետը հիշեցրեց, որ Ռուսաստանն էլ ժամանակին նույն քաղաքականությունը վարեց, որ Վրաստանում գրասենյակը փակվի, և հիմա Ադրբեջանը կրկնեց տեղի ունեցած փորձը: «ԵԱՀԿ-ն մի կազմակերպություն է, որտեղ հարցերը կոնսենսուսով են լուծվում: Մի երկիր կարող է դեմ լինել ու վերջ, հարցը չի ընդունվի: Սա է խաղի կանոնը: Եվ Ադրբեջանն օգտվել է դրանից՝ տեսնելով, որ կազմակերպությունը պարալիզացված վիճակում է, որոշել է քաղաքական փոփոխություն անել: Իսկ ԵԱՀԿ-ն իսկապես պարալիզացված էր, նույնիսկ 10 տարին մեկ գումարվող հանդիպումները, որի ժամանակ ընդունվում է Կազմակերպության գործողությունների պլանը, չէին կատարվում»,- ասաց Մանվել Սարգսյանը: Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ում իրավիճակը խայտառակ էր, ու որոշ հարցերում Կազմակերպությունն անզոր էր քայլեր ձեռնարկել: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել առաջիկա ամիսներին: Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ն այլևս ներկայացված չի լինի, որովհետև Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն էր, որտեղ ԵԱՀԿ ներկայություն ուներ: Իսկ գրասենյակի փակման պատճառը մանդատը չերկարաձգելու մասին որոշումն է, որին, ըստ գրասենյակի հայտարարության, դեմ է եղել Ադրբեջանը:
tert.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01