Որքան էլ ասվի, որ Երեւանի ավագանու ընտրությունները նույնպես քաղաքական են, որովհետեւ դրան մասնակցում են քաղաքական ուժերը (եւ դա, իհարկե, ճիշտ է), միեւնույն է՝ խորհրդարանական քարոզարշավը պետք է մարտավարական առումով տարբերվի ավագանու քարոզարշավից: Խորհրդարանական ընտրություններում թիրախը Սերժ Սարգսյանն էր (ի հեճուկս այն հանգամանքի, որ նա չէր առաջադրվել), եւ մեր քաղաքացիներից շատերի գնահատմամբ՝ նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ անելը խիզախության եւ չափազանց ընդդիմադիր լինելու նշան է: ԱԺ ընտրարշավի ժամանակ ընդդիմադիր թեկնածուները գնում էին հեռուստաընկերություններ, իրենց ուզածն ասում էին եւ վերջում էլ հաճախ ավելացնում՝ «ի դեպ, մեզ մոտ բռնապետություն է, ու խոսքի ազատությունն ամենադաժան կերպով ճնշվում է»: Մեր հասարակական կազմակերպություններն էլ այդ ոգով զեկույցներ են գրում «Ֆրիդոմ հաուսին» ու մնացածներին եւ շատ ուրախանում այդ միջազգային կառույցների կոշտ գնահատականների վրա, որոնք իրենց համար հետագա գործունեության ասպարեզ են բացում: Երեւանի ավագանու ընտրարշավում նախ՝ բռնապետությունից չես բողոքի, իսկ երկրորդ՝ Տարոն Մարգարյանին վիրավորելը չի ընկալվում որպես հերոսություն: Երբ մարդիկ տեսնում են, որ 10-րդ կամ 20-րդ անգամ հնչած հայհոյանքը որեւէ արձագանքի չի արժանանում (ի դեպ, նույնկերպ վարվում էր նաեւ Անդրանիկ Մարգարյանը), նրանք սկսում են կասկածել՝ իսկ արդյո՞ք հայհոյելն այդքան վտանգավոր է: Մի խոսքով՝ ավագանու ընտրությունների պարագայում նույն սրությունը չի պահանջվում: Էլ չասած, որ երբ սկսում ես աջուձախ բոլորին «քլնգել», ապա մտնում ես այդ ոճի մեջ եւ ակամա հարվածում ես քո ընկերներին եւ քո բարին կամեցողներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55