Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հետընտրական կրքերը չեն հանգստանում: Սկանդալային իրավիճակների մեջ են հայտնվել մանկապարտեզների որոշ տնօրեններ: Ապրիլի 25-ին Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրենը:
«Բացեցինք սարքը, տեսանք, որ մեջը «Վիվասելի» քարտ կա, կարմիր լույսը միացված: Մենք քարտը հանեցինք, դրեցինք հեռախոսի մեջ, ստացանք զանգեր: Ես գիտեմ ում քարտն է, ինչ նպատակով է դրվել, բայց անուններ չեմ կարող տալ, քանի որ քրեական գործ կա»,- armtimes.com-ի հետ զրույցը մանրամասնեց Աջամօղլյան:
Մանկապարտեզի տնօրենն ասում է, որ այս ամենը կատարվում է այն պատճառով, որ ինքը ՏԻՄ եւ ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է ՀՀԿ-ի թեկնածու Մուշեղ Պետոյանին:
Պետոսյանը ԱԺ եւ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, եղել է Արթիկի քաղաքապետ՝ Մխիթար Վարագյանի հակառակորդը, ինչն էլ քաղաքապետին դուր չի եկել: Հասմիկ Աջամօղլյանի խոսքով՝ մինչ ձայնագրող սարքի ի հայտ գալը, Արթիկի քաղաքապետարանը 15 օր շարունակ իր կողմից ղեկավարվող կառույցում ստուգումներ է իրականացրել: Ըստ որոշ լուրերի՝«ժուչոկը» տնօրենի աշխատասենյակում տեղադրել է քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը, որը արթիկցիներին հայտնի է «Շակալ» մականվամբ: Այս առթիվ մի քանի հարց ուղղեցինք քաղաքապետ։ Մխիթար Վարագյանին:
Պարոն Վարագյան, թիվ 4 մանկապարտեզում ձայնալսող սարք է հայտնաբերվել: Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է:
Մենք էդ թեմաներում չկանք:
Տեղեկություններ են շրջանառվում, որ դա Ձեր տեղակալ Արտակ Հարությունյանն է տեղադրել: Այդպե՞ս է:
Ոնց կարա ըդենց բան ըլնի: Փոխքաղաքապետի ինչի՞ն էր պետք:
Թիվ 4 մանկապարտեզի տնօրենի հետ տարաձայնություն ունեցե՞լ եք:
Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ:
Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ հայտնաբերված ձայնալսող սարքի դեպքի վերաբերյալ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ դատախազության լրատվության պատասխանատու Արեւիկ Խաչատրյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27