2017 թվականի մայիսի 5-ի դրությամբ ՀՀ մարզերի, այլ գերատեսչությունների, մասնավոր ներդրողների կողմից նախարարություն է ներկայացվել թվով 157 ներդրումային ծրագիր, հստակեցվել, միատեսակ ձևաչափով անձնագրավորվել, շահագրգիռ մարմիններին է ներկայացրել 107 ծրագիր:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ ամփոփելով նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքները:
«107 ծրագրից 81–ը, որոնք ստացվել են 8 մարզերից, քննարկվել են ՀՀ վարչապետի մոտ, իսկ Արարատի և Արմավիրի մարզերից ստացված 26 ծրագրերը կքննարկվեն առաջիկայում: Քննարկված 81 ծրագրից հավանության է արժանացել 51–ը: Շուրջ 20 ծրագիր վերադարձվել է ներդրողներին՝ իրենց ծրագիրը հստակեցնելու, լրամշակելու և կրկին ներկայացնելու նպատակով»,-ասաց նախարարը:
Լոքյանի խոսքով՝ ավելացել են նաև համայնքային բյուջեների սեփական եկամուտները: Նախարարը հայտնեց, որ համայնքներին առաջարկվել է 2017 թվականի համայնքային բյուջեների սեփական եկամուտների պլանավորման հաշվարկային ցուցանիշներն ավելացնել 10-20 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ:
Ինչ վերաբերում է համայնքային զարգացման ծրագրին, Լոքյանն ասաց. «ԱՄՆ, ՄԶԳ, Շվեյցարական զարգացման գործակալության դրամաշնորհների, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվում են ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված ներդրումային ծրագրեր: Այդ նպատակով Հայաստանին ԱՄՆ կառավարության կողմից շնորհվել է 8,5 մլն և Շվեյցարական կառավարության կողմից 2,4 մլն դոլար դրամաշնորհ»:
Նախարարը հայտնեց, որ այդ ֆինանսավորմամբ Դիլիջան, Տաթև և Թումանյան համայնքներն արդեն ստացել են մեծ թվով մեքենաներ և տեխնիկա:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01