Երևանն անճոռնի քաղաք է իր դեմոգրաֆիկ տեսակետից: Այսպես է արտահայտվել բեմադրիչ Ռուբեն Բաբայանը մայրաքաղաքի մասին՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման եթերում:
«Երբ որ հանրապետության կեսն ապրում է մի քաղաքում, դա շատ սխալ է, այն թիրախ է, վերացնելով մի քաղաք՝ վերացնում ես ամբողջ հանրապետությունը: Նաև այդպես չի զարգանում ամբողջ Հայաստանը: Սա էլ է գավառական մոտեցում՝ քաղաքը դարձնել ֆասադ»,-ասել է բեմադրիչը:
Ըստ նրա՝ Երևանը գյուղաքաղաք է եղել, չի ունեցել որևէ մշակութային կոթող, ի սկզբանե Երևանը «քաղաք» դարձնելու խնդիր է եղել, այստեղ բերել քաղաքային մշակույթը, դաստիարակել քաղաքի բնակիչ։Ռուբեն Բաբայանի խոսքով՝ սա դժվար գործընթաց է:
«Խորհրդային տարիներին այդ գործընթացով զբաղվել են, եղել են սխալներ, սխալվել են, երբ որոշել են քաղաքը դարձնել միլիոնանոց, երբ դատարկում էին գյուղերը և մարդկանց՝ իրենց անասուններով հանդերձ բերել են Երևան, հիշում եմ՝ հավեր, ճագարներ Աջափնյակում: 70-80-ականներին քաղաքը ձեռք բերեց քաղաքային մշակույթ»,- նշել է բեմադրիչը:
Նրա դիտարկմամբ՝ քաղաքի առաջնային խնդիրները պետք է դիտարկվեն, էկոլոգիական խնդիրները պետք է դիտարկվեն, որովհետև երկար ժամանակ զբաղվել են դրանով: Բեմադրիչը հիշել է, որ Երևանը փոշու քաղաք է եղել 100 տարի առաջ։
«Նիկոլայ երկրորդը քաղաքն անվանել էր «կավե տոպրակ»: Հետո Նորքում սկսեցին ծառեր տնկել, Համալիրում, Հաղթանակ զբոսայգու մոտ, հետո միայն սկսեցին կտրել, որպեսզի կառուցեն այդ դղյակները: Միայն հիմարը կարող է երկու հոգանոց ընտանիքի համար կառուցել 100 սենյականոց դղյակ»,- նկատել է Ռուբեն Բաբայանը:
Նա կարծում է, որ սա գավառականի մտածելակերպ է։ «Այս անճոռնի «Անի» հյուրանոցի տեղը կանգնած էր մի հրաշալի, սև քարից շենք: Եվ ես հիշում եմ, որ այդ շենքը քանդում էին, և այն չէր քանդվում: Հրաշալի եկեղեցի՝ Կաթողիկեն, որը փակված էր Գիտությունների ակադեմիայի առաջին շենքով: Այսօր այդ եկեղեցին կորավ այդ անճոռնի ճարտարապետության մեջ: 20-րդ դարում չի կարելի օգտագործել ճարտարապետության 13-րդ դարի սկզբունքները»,- կարծիք է հայտնել բեմադրիչ Ռուբեն Բաբայանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47