Մայիսի 7-ին գերմանական Ներքին Սաքսոնիա երկրամասի վարչական կենտրոն Հանովերում 50 հազար մարդ կտարհանվի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբերը վնասազերծելու համար: Այս մասին հայտնում է Handelsblatt-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կտարհանվեն բնակելի շենքերի և ծերանոցների բնակիչները, ինչպես նաև՝ մեքենաների անվադողերի մեկ գործարանի աշխատակիցներ:
Այսպիսով՝ սա կլինի ռումբերի վնասազերծման երկրորդ խոշորագույն գործողությունը Գերմանիայում. պատերազմի տարիներից մնացած ռումբերի վնասազերծմանն ուղղված խոշորագույն տարհանումն իրականացվել է անցած տարվա դեկտեմբերին բավարական Աուգսբուրգում, որտեղ մոտ 54 հազար մարդ տարհանվել էր, երբ շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էր 3,8 տոննա քաշով ռումբ:
Նշվում է, որ ստուգումների արդյունքում պարզ կդառնա՝ արդյոք կասկածի տակ գտնվող յուրաքանչյուր վայրում ռումբեր են տեղադրված: Հաճախ ռումբեր հայտնաբերելու համար նախատեսված զգայակները սխալ ազդանշան են տալիս՝ հողում գտնելով այլ առարկաների մետաղյա մասեր: Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի ականազերծող մասնագետները զգայակների ազդանշանից հետո փորեն հողն ու համոզվեն ռումբի առկայության մեջ:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55