ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մայիսի 5-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2017 թ.-ի անդրանիկ նիստը:
Նիստի ընթացքում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, նախարարության կողմից նախօրոք մշակված հաշվետվային ձևաչափերով, ներկայացրել են մարզերում և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ կատարվածաշխատանքները։
Նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով նիստի օրակարգում ընդրգկված հարցերը, նշել է, որ 2016 թվականի ընթացքում մարզային և Երևան քաղաքի համապատասխան հանձնաժողովների կողմից իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնք հստակորեն արտացոլվել են արդեն մշակված ձևաչափերում:
Ըստ ոլորտի կազմված ձևաչափերը հնարավորություն են տալիս տեսանելի դարձնել առկա խնդիրները և իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ: Հաշվետվությունների ներկայացման ընթացքում հնչել են առաջարկություններ հաջորդ տարվա ընթացքում ներկայացվող զեկույցներում հիմնականում անդրադառնալ հաշմանդամության ոլորտում մարզերում և Երևան քաղաքում հիմնական ձեռքբերումներին և առկա կարևորագույն խնդիրներին, որոնք հնարավոր է քննարկել ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրի մշտադիտարկումը և գնահատումն իրականացնող միջգերատեսչական խմբի ձևավորման հետ կապված հարցեր, ինչպես նաև ներկայացվել է տեղեկատվություն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հաշվետվության վերաբերյալ:
Բարձրացված կարևոր հարցերի շարքում քննարկվել են նաև մարզային մարզադպրոցների հարմարեցման, քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի վերանայման հարցերը: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված պետական գերատեսչությունների, ինչպես նաև ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03