Հանրապետական կուսակցության պատգամավոր Արթուր Գեւրգյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն ու իր կուսակից Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), ընկերներ են եւ չէր կարող ինքը լինել հայտնի աղմկահարույց ձայնագրության հեղինակը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո համացանցում հայտնվեց սկանդալային ձայնագրություն, ըստ որի Արտակ Սարգսյանի եղբայրը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներին ստորացնելով՝ պահանջում էր ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովել: Հրապարկվելուց հետո մեկնաբանություններ եղան, թե դա Արթուր Գեւորգյանի ձեռքի գործն է, քանի որ նրա ընտրվելը կախված էր այդ ընտրատարածքում իրեն քվեներով գերազանցած թեկնածուների՝ Արման Սահակյանի կամ Արտակ Սարգսյանի ինքնաբացարկից: Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը առաջին տեղում էր, Արտակ Սարգսյանը՝ երկրորդ, իսկ Արթուր Գեւորգյանը՝ երրորդ: Եթե Արտակ Սարգսյանը մանդատը վայր դներ այդ սկանդալից հետո, Արթուր Գեւորգյանը կդառնար պատգամավոր: Սակայն ավելի ուշ ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Արման Սահակյանը, ինչի արդյունքում Արթուր Գեւորգյանը կրկին հայտնվեց խորհրդարանում:
«Ես ժպիտով կպատասխանեմ այդ մեղադրանքներին, Արտակ Սարգսյանն իմ ընկերն է»,-ասաց Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ լրատվամիջոցներն անհարկի իր անունը շրջանառեցին այդ սկանդալային ձայնագրության գործով:
Թե ինչպես ստացվեց, որ մեծ լծակների տիրապետող ոստիկանապետի փեսան հայտնվեց 3-րդ տեղում, Արթուր Գեւորգյանը պայմանավորեց ժողովրդի կամքով:
Հարցին՝ Վլադիմիր Գասպարյանի գործոնը չօգնե՞ց իրեն, նա պատասխանեց. «Ուրեմն չեն գործել լծակները, ամեն ինչ արդար է եղել, ժողովուրդն է ընտրել»:
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
12:35
12:17
12:03
11:46
11:37
11:21
11:05
10:48
10:34
10:16
09:54
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18