«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
-Պարոն Բաղդասարյան, անցյալ տարի օգոստոսի 1-ին «Սասնա ծռերի» հանձվելուց հետո Սերժ Սարգսյանը ասում էր, որ այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Հիմա սա այդ ազգային համաձայնության իշխանությո՞ւնն է, որի մասին ամիսներ առաջ խոսվում էր, թե՞ ոչ։
-Բնականաբար, իշխանությունը պետք է կազմի կոալիցիա: Կոալիցիայի մեջ ընդգրկված է երկու քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Եվ դեռ գործընթացը շարունակվում է: Եվ պարտադիր չէ, որ միայն մեր կուսակիցները լինեն իշխանության մեջ: Ինչպես բոլոր տարիներին, մենք ունեցել ենք նաև անկուսակցականներ, ովքեր ընդգրկված են եղել գործադիրի աշխատանքում: Իսկ այն, ինչ ասվել է, գործընթաց է, որ ժամանակի ընթացքում պետք է կազմավորվի:
-Սերժ Սարգսյանը նաև ասել էր, որ ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է: Առաջիկայում, երբ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն, կկիսվի նաև լայն պատասխանատվությո՞ւնը:
-Միանշանակ, չի կարող առանձին էլեմենտների և կամ առանձին ոլորտների պատասխանատվություն լինել: Պատասխանատվությունը պետք է լինի ամբողջական, չի կարող մասնակի պատասխանատվություն լինել:
–Հիմա սա ա՞յդ ազգային համաձայնության իշխանությունն է, ինչի մասին ասում էր Սերժ Սարգսյանը:
-Ընթացքի մեջ է դա, դրանով չենք բավարարվում: Իշխանությունը մեկ ժամվա կամ մեկ օրվա ընթացքում չի կազմվում, դա գործընթաց է, որը շարունակական է:
-ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԳՄ նիստից հետո հայտարարեց, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիոն փաստաթուղթը շուտով կհրապարակվի և հենց այդպես էլ կկոչվի: Մինչդեռ, 2016թ․ փետրվարին ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ստորագրել էր գործակցության հուշագիր: Ի՞նչ տարբերություն է լինելու:
-Երբ կստորագրենք, կտարածվի, կծանոթանանք: Առայժմ քննարկման փուլում է:
-Էական փոփոխություններ կլինե՞ն:
-Պատասխանատվության հետ կապված ավելի կոնկրետացումներ կլինեն:
-Ի՞նչ եք կարծում, նոր ձևավորվող կառավարությանը հաջողվելո՞ւ է իր առջև ծառացած խնդիրներին լուծում տալ:
-Ինձ թվում է, որ հայտարարությունները չպետք է մնան օդում, այլ պետք է դառնան իրականություն: Մենք բռնել ենք այդ ուղին, և այն, ինչ բարձրաձայնվում է, մենք պետք է հետևողական լինենք, որ իրագործվի:
-Եթե չիրագործվեն, նորից վարչապետի փոփոխության հարց կդրվի՞:
-Հավատացած ենք, որ կիրագործվեն, եթե չիրագործվի, արդեն հետևություններ կանենք:
-ԱԺ նախագահի, փոխնախագահի, ՀՀԿ խմբակցության ղեկավարի հարցը քննարկվե՞լ է:
–Դուք խոսում եք խմբակցության ղեկավարի հետ, զինվեք համբերությամբ ևս մի քանի օր և կիմանաք ամեն ինչ:
-Եթե նորից ՀՀԿ խմբակցության ղեկավար նշանակեն Ձեզ, ապա կնշանակի ձեզնից գոհ են, եթե ոչ, ապա՝ դժգո՞հ են:
-Հետևությունները թողնում ենք հետո:
-«Ծառուկյան» դաշինքի պառակտման հետ կապված նշվում է, որ իշխանությանն է ձեռտու թուլացած «Ծառուկյան» դաշինքը: Ի՞նչ կարող եք ասել այս մասով:
-Իշխանությանը ձեռք է տալիս կայացած և ուժեղ ընդդիմություն: Ուժեղ իշխանությանը (ես մեզ համարում եմ ուժեղ իշխանություն) միշտ պետք է լինի հակակշիռ, իսկ դրա հակակշիռը ուժեղ ընդդիմությունն է, և մենք ընդհանրապես չենք խառնվում այլ քաղաքական ուժերի ներքին հարցերին:
-Կա՞ այդ ուժեղ ընդդիմությունը:
-Աշխատանքը ցույց կտա, իսկ ուժեղ է, թե ոչ, գնահատականը կտա հանրությունը:
-Այսինքն՝ Ծառուկյանին համարում եք ընդդիմադիր:
–Ծառուկյանն ինքը հայտարարում է, որ ընդդիմություն է: Մնացածը կապրենք՝ կտեսնենք: Հույս ունեմ, որ նրանք բոլորը կառուցողական ընդդիմություն են:
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
12:35
12:17
12:03
11:46
11:37
11:21
11:05
10:48
10:34
10:16
09:54
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18