Ավան վարչական շրջանում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ` Երեւանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածուների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ: Նախկին օրենսդիրն «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ եկել է ե՛ւ որպես Ավանի բնակիչ, ե՛ւ որպես Մարգարյան ընտանիքի բարեկամ ու հարազատ: Իսկ Տ. Մարգարյանի շանսերն այս ընտրություններին գնահատում է փայլուն:
– Երբ ես նայում եմ Տ. Մարգարյանի մրցակիցների դեմքերին, ընդամենն ինձ մոտ քմծիծաղ է առաջանում, որովհետեւ չկա մեկը, որը կարողանա իր վրա վերցնել այդ հսկայածավալ աշխատանքների բեռը եւ Երեւան քաղաքի համար մտահոգվել: Այսօր նույն քաղաքական երեսպաշտությունը, պոպուլիզմը թեւակոխել է Երեւանի ավագանու ընտրությունների մեջ, ինչի համար ցավում եմ: Ցավում եմ դրա համար:
– Պարոն Կարախանյան, այսօր իրենց մանդատները կստանան նորընտիր պատգամավորները: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը:
– Դժվարանում եմ ասել, որովհետեւ գրեթե շատ մեծ փոփոխություն տեղի չի ունեցել: Համենայնդեպս, այսօրվա անհատականությունների մեջ կան մարդիկ, որոնք, իսկապես, երկրի կառավարման ղեկը կվերցնեն իրենց ձեռքը: Բայց կան նաեւ մարդիկ, որոնք դեռ չգիտեմ, թե ինչպես իրենց կդրսեւորեն վաղը պատգամավորական գործունեության ընթացքում:
– Վստահ եմ` հետեւել եք «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ նախ հայտնվեց 23 ընտրված պատգամավորի ինքնաբացարկ, ապա նրանից 8-ը չեղարկեցին դիմումը` հայտարարելով, որ ինքնաբացարկ չեն տվել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ճիշտն ասած, շատ զարմանալի երեւույթ էր: Գոնե ես չեմ հիշում այդպիսի նախադեպ, որ կարողանամ այսօր դա վերլուծել:
– Այսօր այլեւս պատգամավոր չեք, ինչո՞վ եք պատրաստվում հետայսու զբաղվել:
– Հանրապետական կուսակցության հնաբնակներից եմ, կարելի է ասել` կուսակցության շինարարներից մեկը եւ միշտ եղել եմ իմ կուսակցության կողքին: Հետեւաբար, իմ հետագա անելիքները եւս կապում եմ Հանրապետական կուսակցության հետ:
iravunk.com
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32