Ժամանակին դժվար էր պատկերացնել, որ ինչ-որ տեխնիկա կարող է խլել մեզնից մեր առօրյան, մտնել մեր անձնական տարածքն ու հաստատվել այնտեղ: Այսօր դժվար չէ պատկերացնել, որ բացի առօրյայից, միջնորդավորված շփումը ներխուժել է անգամ մեր սեռական կյանք: Շատ երևույթներ հետզհետե վիրտուալ դաշտ են տեղափոխվում: Դրանցից մեկն էլ վիրտուալ սեքսն է, որը, իհարկե, նոր երևույթ չէ, բայց այն ավելի մեծ տարածում է գտնում հենց մեր ժամանակներում, երբ տեխնոլոգիաները մեզ անսահամանափակ հնարավորությունների տեր են դարձնում:
Ժամանակին վիրտուալ սեքսը լայնորեն իրականացվում էր հեռախոսակապի միջոցով. այսօր ինտերնետինն է մենաշնորհը:
Վիրտուալ սեքսն սեռական կյանքի այն տարբերակն է, երբ չկա ֆիզիկական շփում, այսինքն` այն հիմնված է պատկերացումների վրա: Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում շփվել իրական կյանքում, նրանք մտնում են սոցցանցեր, տարբեր կայքեր և հաստատվում այնտեղ»,- բացատրում է սեքսոպաթոլոգը: Համացանցը վերջին տարիներին ավելի մեծացրեց այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են սեռական հարաբերությունները տեղափոխել վիրտուալ միջավայր: «Խնդիրն այն է, որ վիրտուալսեռական հարաբերությունները չպետք է փոխարինեն իրականին, այլ կարող են միայն լրացնել: Եթե սեռական հարաբերություններն էլ լինեն բնականոն և երբեմն ուղեկցվեն նաև վիրտուալ տարբերակներով, ապա ոչ մի խնդիր, բացասական ազդեցություն այն ունենալ չի կարող:
Պարզվում է, որ վիրտուալ սեքսին հիմնականում նախապատվությունը տալիս են տղամարդիկ: Տղամարդկանց և կանանց գերակա զգայարանները տարբեր են: Հայտնի է, որ կանանց մոտ գերակշիռ դեր են տանում լսողական զգայարանները, իսկ տղամարդկանց մոտ՝ տեսողականները: Այս սկզբունքով էլ բացատրվում է, որ սեքսուալ բնույթի կայքերը, նկարները և նույնիսկ շոուները կանանց վրա այն ազդեցությունը չեն թողնում, ինչ տղամարդկանց վրա:
Վիրտուալ սեռական կյանքի սկիզբ տեսականորեն կարելի է համարել այն ժամանակները, երբ ստեղծվել է խոսքը, այսինքն` հնարավորություն գրգռել միմյանց, հասցնել հեշտանքի միայն բառերով` առանց ֆիզիկական շփման: Հետագայում կարնամակագրության շրջանը: Մարդիկ պատկերավոր նկարագրություններով նամակներ էին ուղարկում միմյանց, փորձում գրգռել մյուսի երևակայությունը…սա նույնպես կարելի է համարել վիրտուալ սեքսի տարբերակ:
Դե իսկ ավելի հայտնի տարբերակըհեռախոսայինն է՝ թերևս ամենատարածվածը այս բնագավառում մինչ համացանցը: Տարբեր երկրներում գործում էին նաև «սեքս հեռախոսով» ծառայություններ, որի գործառույթը միայնակ տղամարդկանց բավարարելն էր հաճելի ու գրավիչ ձայնով սեռականբնույթի խոսակցության միջոցով: Հիմնականում նման ծառայություններից օգտվում էին երիտասարդներն ու հասուն տղամարդիկ, իսկ համացանցի «բաց» տարածքը ավելի շատ գրավեց դեռահասներին, ովքեր հաճախ փորձում են դրսևորվել առաջինը վիրտուալ մակարդակում:
Վիրտուալ սեքսից նույնպես հնարավոր է ստանալ հաճույք և հեշտանք ապրել: Միայն թե կանանց համար սա մի փոքր ավելի բարդ է, քան տղամարդկանց, քանի որ գիտենք՝ կնոջը հեշտանքի հասնելու համար շատ այլ ազդեցություններ են պետք:
Մարդկանց դեպի վիրտուալ հարաբերություններ է շատ դեպքերում տանում վախը, վախ շփումից, շրջապատից, անկարողությունից, սեփական ուժերին չվստահելուց: Իհարկե, նաև սովորական հետաքրքրությունը:
18:45
18:27
17:31
17:07
16:02
15:09
14:55
14:38
14:22
13:47
13:22
12:41
12:22
12:03
10:45
10:29
09:44
09:17
00:00
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03