ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 100 մարդ։ 2016 թվականի հունվարի 1-ի համեմատ (1 տարվա ընթացքում) հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 12.5 հազարով։
Ընդ որում, Երևանում բնակչության թիվն ավելացել է 2.1 հազարով, իսկ մարզերում (միասին վերցրած) նվազել 14.6 հազարով։ Ամենից շատ՝ 3.9 հազարով, նվազել է Լոռու և Շիրակի մարզերի բնակչության թիվը։
Ինչ վերաբերում է Երևանին, ապա 12 վարչական շրջաններից 5-ում բնակչության թիվն ավելացել է, 4-ում՝ նվազել, 3-ում՝ մնացել անփոփոխ։
Ամենից շատ՝ 800 հոգով, ավելացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչությունը և հասել 136.7 հազարի։ Նվազման առումով առաջատարը Արաբկիրն է՝ -400 մարդ։
Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում բնակչության թիվը չի փոխվել։
Ամենից շատ մարդ՝ 139.6 հազար մարդ, բնակչում է Շենգավիթում, ամենից քիչ՝ 9.8 հազար, Նուբարաշենում։