«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես տեղեկացնում է.
Սիրելի ընկերներ և լրագրողներ, Ձեզ եմ ներկայացնում մեր ծրագրային այն դրույթները, որոնք ընդգրկում են սոցիալական քաղաքականության և առողջապահության ոլորտները:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւանցիների սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակն է սոցիալական ռիսկերի կառավարումը, նվազեցումը եւ կանխարգելումը: Սոցիալական քաղաքականությունը պետք է ներառի հստակ սահմանված սոցիալական պաշտպանության համակարգ, որի հիման վրա բնակչության խոցելի խմբերին հնարավորություն կընձեռվի օգտվել հատուկ ծրագրերից: Հանրային միջոցների հաշվին սոցիալապես անապահով, անօթեւան խավերին անհրաժեշտ է տրամադրել ժամանակավոր բնակելի կացարաններ: Ֆինանսական, բնակարանային եւ այլ միջոցներով պետք է աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող, Երեւանի ենթակայությամբ գործող 32 առողջապահական կազմակերպություն է առկա: Առողջապահական համակարգը ենթադրում է շենք եւ շինություն, կադրեր, սարքավորումներ, ենթակառուցվածքներ, որոնք բոլորն էլ անմխիթար վիճակում են, ինչի հիմնավորումը ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառաբանությամբ պայմանավորելը ճիշտ չէ: Պատճառն այդ ֆինանսական միջոցների սխալ եւ ոչ նպատակային օգտագործումն է: Առողջապահության ներկա համակարգը կարելի է բնութագրել մի քանի բառով` «Քաղաքականացված բիզնեսի մեջ թաղված դեղագործական բիզնեսի կցորդ»: Նման համակարգը ոչ թե կանխում եւ բուժում է հիվանդությունները, այլ ընդհակառակն` ավելացնում է հիվանդների քանակը, քանի որ բիզնեսի ծաղկման համար հումք է պետք: Առողջապահական համակարգի խնդիրը հիմնականում պետք է ուղղված լինի առողջության պահպանմանը եւ հիվանդությունների կանխարգելմանը: Երեւանի առողջապահական խնդիրները ներառում են.
• առողջապահության ծառայության որակի բարձրացում,
• առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովում,
• առողջապահական հիմնարկների հիմնանորոգում, գույքի եւ բժշկական պարագաների արդիականացում,
• Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական բոլոր հիմնարկների համակարգչայնացում եւ ինտերնետ խորհրդատվության ցանցի ստեղծում,
• օգտագործվելիք դեղորայքի ցանկի հստակեցում` շեշտը դնելով հայրենական արտադրության դեղորայքի վրա,
• ստեղծել կայք, որտեղ ցանկացած բժիշկ կարող է հանդես գալ առաջարկություններով եւ դիտողություններով,
• բժշկական պարզեցված ուղեցույցների ստեղծում, որը ներկայումս նախարարության կողմից վերածվել է փողերի լվացման բիզնեսի եւ արվում է ապահովագրական համակարգի իբրեւ թե ամրապնդման համար` ուղեցույցների կազմման տեսքով:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47