Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 7-ին ընդունել և պարգևատրել է ԱՀ և ՀՀ հանրային ծառայությունները, տնտեսական մրցակցությունը և հեռուստատեսության ու ռադիոյի ոլորտները կարգավորող հանձնաժողովների մի խումբ աշխատակիցների՝ դրանց ղեկավար կազմի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը ողջունել է ներկաներին՝ շնորհավորելով եռատոնի կապակցությամբ և մաղթելով նորանոր հաղթանակներով լեցուն ընթացք: «Մայիսյան եռատոնն արցախյան տոնացույցում իր յուրօրինակ տեղն ունի, քանի որ Շուշիի ազատագրումը և Պաշտպանության բանակի ստեղծումը հիմք են դրել մեր հետագա հաղթանակների համար: Ուստի, այս տոնի առթիվ կուզեի շնորհակալություն հայտնել ՀՀ մեր գործընկերներին, ովքեր մեզ հետ միասին կա ռուցել են Արցախը, որը Հայաստանի մի մասն է՝ անկախ կարգավիճակով: Մենք համատեղ բավականին ճանապարհ ենք անցել Արցախի զարգացման ուղղությամբ՝ տասը տարում էականորեն բարելավելով էներգետիկ ու պարենային անվտանգության, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառներում հանրապետության ցուցանիշները»,- նշել է Ա. Հարությունյանը:
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը ամփոփ ներկայացրել է ԱՀ և ՀՀ մարմինների միջև համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները և բարձր գնահատել ՀՀ գործընկեր մարմինների ներդրումը Արցախի համապատասխան ոլորտների զարգացման գործում:
Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ՀՀ և ԱՀ հանրային ծառայությունը, տնտեսական մրցակցությունը և ռադիո-հեռուստատեսության ոլորտները կարգավորող մարմինների մի խումբ աշխատակիցների ԱՀ վարչապետի հուշամեդալով և պատվոգրով՝ հանձնաժողովների միջև համագործակցության կայացման, աջակցման և դրա շրջանակներում իրականացված միջոցառումներին ակտիվ մասնակցության համար: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը և ՀՀ հեռուստատես ության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունյաթյանը շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ջերմ ընդունելության և պարգևատրման համար: Նրանք բարձր են գնահատել Ա. Հարությունյանի ջանքերը գործընկեր մարմինների միջև համագործակցության կայացման և Արցախի զարգացման գործում:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34