Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Մարգարյան հիվանդանոցում գտնվող աղջկանը՝ կայուն ծանր:
Այս մասին Tert.am –ին հայտնեց Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե երեխան քանի կիլոգրամ է ծնվել՝ 600, 800, թե 1000 գրամ, բոլոր երեխաների մոտ կա խորը անհասություն, քանի որ նրանք ներարգանդային կյանքում բավականաչափ երկար չեն ապրել:
Անդրադառնալով հնգյակից 2-ի անցանկալի վախճանի պատճառներին` Անահիտ Հայթայանը մեջբերեց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանին՝ նշելով. «Խնդիրը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է, ինչի հետևանքով բազմաթիվ բարդություններ են առաջանում, որոնք սպասելի են և, ցավոք, հաճախ հնարավոր չէ կանխարգելել կամ իրավիճակը փրկել»:
Հիշեցնենք, որ հնգյակի հայրն ավելի վաղ հայտարարել էր, որ վրդովված են և ակնկալում են, որ գոնե այժմ փոքրիկների բուժման համար դրսից մասնագետներ կհրավիրվեն։ «Երեխաներին անհրաժեշտ են լուրջ մասնագետներ։ Ինչո՞ւ արտասահմանից չհրավիրեցին մասնագետների, և ծնված հենց առաջին վայրկյանից լուրջ հսկողություն չսահմանվեց. հնարավոր է, որ երեխաների կյանքը հնարավոր լիներ փրկել: Հիմա լսել ենք, որ նոր-նոր ուզում են դրսից մասնագետներ հրավիրեն. ի՞նչ է դա նշանակում, որ տեսնեն՝ երեխաների վիճակը վատանում է, նո՞ր կանչեն։ Ինչո՞ւ հենց սկզբից չեն դա արել, որ այսօրվա օրով իմ երկու երեխաները հիմա չկան»,-ասել էր հայրը՝ Վարդան Կարապետյանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01