Լեռնային Ղարաբաղը թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն, և մինչև տեղի չունենա այդ փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում։
Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ Մոսկվայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ իր ելույթում նա հայտարարել է, որ խորապես վստահ է, որ այսօր ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ընդհանուր առմամբ աշխարհում գոյություն ունեցող հակամարտությունները չունեն ռազմական լուծում:
«Միակ գործոնը, որը հայտնվում է ուժի կիրառման արդյունքում, բանակցային գործընթացում այս կամ այն կողմի վրա ավելի մեծ ճկունության ցուցաբերման համար ճնշում գործադրելու գործոնն է: Արդյունքում՝ միևնույն է, պետք է լինեն բանակցություններ, միևնույն է՝ պետք է լինի խաղաղություն, պետք է լինի խաղաղ համաձայնություն: Եվ որքան ավելի խորը փակուղի է մտնում հակամարտությունը, ատելությունը, ագրեսիան, ավելի դժվար է լուծել այդ հակամարտությունները»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, և հույս է հայտնել, որ դա հասկանում են նաև Ադրբեջանում:
«Մենք ելնում ենք նրանից, որ Ղարաբաղյան հակամարտությունը պարզապես չունի ռազմական լուծում: Մենք հույս ունենք, որ դա լավ հասկանում են նաև Ադրբեջանում: Մենք հույս ունենք, որ Բաքվում որոշումների կայացման համար պատասխանատու անձինք գիտակցում են, որ շատ հեշտ է բացել դռները քաոսի և իսկապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի համար, ինչը շատ դժվար կլինի կանգնեցնել: Դա անպայմանորեն կուժեղացնի տարածաշրջանում ահաբեկչական խմբերի դերը, կաճի նաև արտաքին խաղացողների դերը, որոնք կսկսեն դրանից օգտվել»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
«Պանդորայի նման արկղ բացել միշտ կարելի է: Դրանից հետո հակամարտությունը կարգավորելն անհավանական դժվար կլինի»,- ասել է նա: Այդ առումով նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին կհաջողվի գտնել ընդհանուր կետեր, չնայած նրան, որ հնարավորությունների շրջանակը չափազանց սահմանափակ է:
«Լեռնային Ղարաբաղը թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն: Եվ մինչև տեղի չունենա այդ փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի: Այնտեղ արդեն մեկ քառորդ դար դե ֆակտո անկախության պայմաններում բոլորովին իրական մարդիկ են ապրում: Նրանք պատասխանատու են իրենց որոշումների կայացման համար, նրանք ձևավորում են իրենց կառավարությունը ժողովրդավարական սկզբունքների, ազատ ընտրությունների հիման վրա, տեղի է ունենում բազմախմբակցական խորհրդարանի ձևավորում»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգսյանը հավելել է, որ բանակի վերազինումը մշտական գործընթաց է, և կառույցի աշխատանքը մշտապես վերլուծության է ենթարկվում, և կատարվում են համապատասխան փոփոխություններ:
«Բանակի վերազինումը մշտական գործընթաց է: Բանակում ցանկացած իրադարձությունից, անգամ պլանային զորավարժություններից հետո տեղի է ունենում արդյունքների ամփոփում, և եզրակացություններ են արվում, փոխվում են առաջնահերթությունները, դա բնական գործընթաց է: Իհարկե, ռազմական գործողություններից հետո նման վերլուծությունն ավելի խորը բնույթ ունի, հիմնվում է նաև հակառակորդի կիրառած տեխնիկայի արդյունավետության գնահատման վրա: Վերջին սրացումից հետո շատ փոփոխություններ են արվել շփման գծի հսկողության համակարգում, հավասարակշռություն ապահովելու համար անհրաժեշտ զինատեսակների հարցում, ինչպես նաև ապագայում նման սրացումների հնարավորությունը կանխելու համար»,- ասել է նա:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02