Երկու շաբաթ առաջ «Գելափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց առաջիկայում Երևանի ավագանու ընտրությունների հարցման տվյալները: Հարցմանը մասնակցածների 61.2 տոկոսը նշել էր, որ քվեարկելու է Տարոն Մարգարյանի, 11.5-ը՝ Նիկոլ Փաշինյանի, 3.9-ը՝ Զարուհի Փոստանջյանի օգտին։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք նոր հարցման արդյունքներ, և որքանո՞վ են դրանք տարբերվում նախորդից: Արման Նավասարդյանը նշեց, որ իրենք հրապարակել էին նախքան քարոզարշավի մեկնարկը արված հարցման արդյունքները:
«Միանշանակ պատկերը փոխվել է, թվերը փոփոխվել են, բայց ինչպիսի պատկեր է՝ հիմա չեմ կարող պատասխանել, որովհետև հարցումն ընթացքի մեջ է, և հարցման կեսին, չտիրապետելով որևէ տեղեկատվության, ես չեմ կարող որևէ թիվ հրապարակել»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Հարցին՝ արդյոք թվային տատանումը զգալի կլինի՞, սոցիոլոգը նշեց, որ դա կապված է նրանից, թե որքանով է քարոզարշավը ճիշտ կազմակերպված, ազդեցիկ, և թե որքանով են իրենք ճիշտ աշխատում իրենց ընտրազանգվածի հետ: «Տարբեր ակցիաներ կարելի է անել, տարբեր ձևաչափեր կարելի է կիրառել, բայց որքանո՞վ է այդ ձևաչափն ընկալելի իրենց պոտենցիալ ընտրողների կողմից՝ ցույց կտան ընտրության արդյունքները: Իսկ մինչ այդ, կարծում եմ, մենք կունենանք հարցման արդյունքները և կփորձենք ներկայացնել»,-ասաց Արամ Նավասարդյանը:
Քաղաքական ուժերը, նրա խոսքով, պետք է ոչ թե պայքարեն թվերը հրապարակողների դեմ, այլ փորձեն հասկանալ՝ ինչից ելնելով է այսքան տոկոս, և փորձեն ճիշտ քարոզարշավ իրականացնել. «Մեզ համար միևնույն է՝ որ քաղաքական ուժը կհաղթի, մենք մեր աշխատանքն ենք կատարում, որը հիմնված է միջազգային չափորոշիչների վրա: Եվ եթե այդ չափորոշիչներով իրականացված արդյունքները որևէ մեկին դուր չեն գալիս, կներեք, ես չեմ կարող բոլորի համար ցանկալի թվեր հրապարակել, դա մեր աշխատանքը չէ: Պետք է հարցնել ըստ մեթոդաբանության, ամփոփել և հրապարակել»:
Դիտարկմանը՝ հանրության մեջ հարցումների նկատմամբ անվստահություն կա, սոցիոլոգը չհամաձայնեց. «Ոչ թե հանրության մեջ կա անվստահություն, այլ որոշ քաղաքական գործիչների: Եվ ես ոչ թե անվստահություն եմ դա համարում, այլ իրականության հետ առերեսվելու վախ»:
22:45
22:09
18:25
17:45
17:28
17:14
16:56
16:47
16:35
16:02
15:42
15:07
14:48
14:23
14:07
13:57
13:08
12:47
12:35
12:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35