Իրանի զինված ուժերը կհարվածեն ահաբեկիչներին, որտեղ էլ նրանք գտնվեն, այդ թվում՝ Պակիստանի տարածքում: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին IRINN հեռուստաալիքին հայտնել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Մոահամադ Հոսեյն Բաղերին:
«Ստեղծված իրավիճակն անընդունելի է մեզ համար: Մենք հույս ունենք, որ Պակիստանի իշխանությունները կվերահսկեն սահմանը, Իրանին կհանձնեն ահաբեկիչներին և կվերացնեն նրանց բազաները: Եթե ահաբեկիչները շարունակեն հարձակվել Պակիստանի տարածքից, ավերիչ հարված կհասցնենք ահաբեկիչների թաքստոցներին, որտեղ էլ դրանք գտնվեն»,-ասել է իրանցի նախարարը:
Նման հայտարարության պատճառ է հանդիսացել իրանա-պակիստանյան սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը: Ապրիլի 26-ին Իրանի սահմանապահ զորքերի զինծառայողների վրա կրակ է արձակվել Պակիստանի տարածքից, ինչի արդյունքում զոհվել է 10 զինծառայող: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Շեյշ Ալ-Ադալ» խմբավորումը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44