Կիրակի օրը՝ մայիսի 7-ին, Ծաղկաձորում տեղի ունեցավ կոնյակի առաջին փառատոնը:
«Նման փառատոնի հիմնական նպատակն է էլ ավելի զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում և գովազդել մեր ազգային արտադրանքը», - նշեց Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը:
Նա ասաց, որ այս փառատոնն իրականացնելու համար համագործակցել են Ծաղկաձորի քաղաքապետի հետ, իսկ ֆինանսական աջակցությունը ստացել են տարբեր մասնավոր ընկերություններից:
Հարցին, թե որպես փառատոնն անցկացնելու վայր ինչո՞վ է պայմանավորված Ծաղկաձորի ընտրությունը, նա ասաց, որ Ծաղկաձորն ընտրվել է երկու պատճառով.
«Նախ, որովհետև Հայաստանում այս քաղաքն ունի ամենամեծ քանակով հյուր ընդունելու հնարավորություն, քանի որ ունի զարգացած ենթակառուցվածք և փորձառություն: Երկորդ գործոնը բխում է քաղաքապետի և քաղաքի հետ պատմական ընկերությունից»:
Aysor.am-ի հարցին, թե կան վիճակագրական տվյալներ փառատոնն այցելած մարդկանց քանակի մասին, նա ասաց.
«Մենք արել ենք մոնիտորինգ: Նախևառաջ, Ձեզ գործակից տամ: Մայիս ամսվա համար աննախադեպ լցված են Ծաղկաձորի հյուրանոցները: Երբևիցե մայիս ամսին նման քանակությամբ հյուրեր չեն եղել այստեղ: Կարծում ենք՝ մինչև հիմա մոտ 3000 մարդ է արդեն հասցրել այցելել փառատոնի անցկացման վայր: Կարծում ենք՝ կհասնենք մեր հայտարարած 25 հազար թվին»:
Փառատոնին ներկա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ հայերն, իսկապես, նման տոների կարիք ունեն, բացի այդ, դրանք ուղղված են համայքների զարգացմանը:
«Ինքս էլ պատրաստվում եմ զբոսաշրջիկներին հարցուփորձ անել՝ հասկանալու համար այստեղ էին մինչև փառատոնը, թե հատուկ դրա համար են եկել: Բացի այդ, վստահ եմ, որ նման նախաձեռնություն պետք է կրի շարունակական բնույթ», - ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:
Նշենք, որ ներկայացված էին ոչ միայն կոնյակ արտադրող ընկերություններ, այլև՝ գինու, շոկոլադի, ձեռագործ աշխատանքների տաղավարներ: Գրեթե բոլոր տաղավարներում այցելուներին անվճար հյուրասիրում էին առկա խմիչքների տեսականին:
Մոսկվայից ժամանած հյուրից տեղեկացանք, որ շատ է սիրում հայկական կոնյակ, քանի որ թունդ խմիչքների սիրահար է: Նա նաև ասաց, որ հատուկ փառատոնի համար չի ժամանել Հայաստան, սակայն, ուրախ է, որ իր այցելությունը Հայաստան համընկել է փատատոնի հետ:
Իսկ Ֆիլիպիններից ժամանած զբոսաշրջիկներն էլ ասացին, որ հասցրել են փորձել և՛ հայկական գինիները, և՛ կոնյակը՝ շատ հավանելով երկուսն էլ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47