Շուշիի ազատագրումը, փաստորեն, շրջեց պատմության անիվը` հօգուտ մեր ժողովրդի: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ հայ ազգին ուղղված շնորհավորական ուղերձում:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մայիսի 9-ի երկու հիշարժան ամսաթվերի` Հաղթանակի ու խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա զուգադիպությունն իր մեջ մեծ իմաստ է ամփոփում: Այն խորհրդաշում է հայի ազգային խառնվածքին ներհատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, սխրանքն ու անձնազոհությունը, օտարի լծի դեմ մեկ մարդու նման ոտքի ելնելու և «իր սուրը փառքով պատյան դնելու» անկոտրում կամքը:
Դարերի խորքից եկող ազգային այդ նկարագիրը հաջող քննություն բռնեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ հայ ժողովրդի պանծալի զավակները` այլ ազգերի ներկայացուցիչների հետ ձեռք ձեռքի, մարտնչում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ` փրկելով աշխարհը նացիզմի ճիրաններից: Հայրերի ու պապերի հերոսական դասը շարունակեց արդեն նոր սերունդը` Արցախյան գոյամարտում պաշտպանելով հայրենի բնօրրանը և դարբնելով նոր հաղթանակներ:
Շուշիի ազատագրումը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը, որը ևս համընկնում է մայիսյան հաղթանակների օրվա հետ, դարձան այն կարևոր գործիքակազմերը, որոնք պարարտ ենթահող պատրաստեցին մարտադաշտում հայոց հետագա հաջողությունների համար:
Շուշիի ազատագրումը, փաստորեն, շրջեց պատմության անիվը` հօգուտ մեր ժողովրդի: Ցավալի է միայն, որ հայ զինվորի արյան և քրտինքի գնով վերանվաճված բնագծերը, ինչպես հարկն է, չեն պաշտպանվում դիվանագիտական ճակատում ու չեն արժևորվում: Եվ դա մեր բարձրագույն իշխանությունների անպատասխանատվության արգասիքն է:
Այսպիսով` Մեծ հայրենականի ռազմադաշտում և դրանից ավելի քան կես դար անց Շուշիի բարձունքներում առյուծասիրտ հայորդիների ցուցաբերած արիությունն ու ազատատենչ ոգին կերտեցին հայրենիքի պաշտպանի մի հավաքական կերպար, որը միշտ կուղեկցի մեզ, և որով կդաստիարակվեն բազում նոր սերունդներ:
Շնորհավորում եմ բոլորիս` մայիսյան փառապանծ տոների առթիվ` մաղթելով հայ ժողովրդին խաղաղություն, բարօրություն և առաջընթաց: Փա´ռք ու պատիվ մեծ հաղթանակներ կռած բոլոր նվիրյալներին, վետերաններին, ազատամարտիկներին, սահմանապահներին, բանակի զինվորական և սպայական անձնակազմերին: Հավերժ փա´ռք մեր սուրբ նահատակներին, որոնց հիշատակը երբեք չի խամրի»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32