Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ն։
«Մայիսի 10-ին ծրագրված են Սերգեյ Լավրովի բանակցությունները ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որոնց ընթացքում պետք է տեսակետներ փոխանակեն միջազգային առանցքային խնդիրների ու երկկողմանի հարաբերությունների արդիական հարցերի շուրջ»,- նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Լավրովն ու Թիլերսոնը քննարկելու են Ուկրաինան, Սիրիան ու երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցերը։ «Կողմերը դիտարկելու են Ուկրաինայի արեւելքում բռնության դադարեցման ու մինսկյան համաձայնագրերի հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը»,-հայտնել էն ԱՄՆ Պետդեպարտամենտից։
Սիրիայի հարցում քննարկվելու են «բռնության դեէսկալացիային ուղղված ջանքերը, բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հարցերը», նաեւ «հակամարտության քաղաքական կարգավորման հիմքերի նախապատրաստումը»։
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34