Սահմանադրական հանրաքվեից հետո Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում լարված աշխատանք է սպասվում. մի շարք օրենքներ արդեն սկսել են ներդաշնակեցվել նոր Սահմանադրությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Նա նշեց, որ արդեն իսկ քննարկման է դրվել ԱԺ կանոնակարգ օրենքը, իսկ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կանցկացվեն ավելի ուշ:
«Արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով, ու մի քանի հարյուր օրենք պետք է հերթով համապատասխանեցվեն Սահմանադրությանը: Խորհրդարանը երեք տարի լարված ռեժիմով կաշխատի, որպեսզի բոլոր օրենքները համապատասխանեցվեն»,- ասաց Ա. Թովմասյանը:
Հարցին՝ Ընտրական օրենսգրքում ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսված, պատգամավորը պատասխանեց, որ դեռևս ԸՕ-ն քննարկման չի դրվել և որ առայժմ չկա օրենսգրքի փոփոխության նախագիծ:
«Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ «Հայրենիք» խմբակցությունը կարծում է, որ Արցախի Ընտրական օրենսգիրքը տարբերվելու է Հայաստանի ԸՕ-ից, որովհետև Հայաստանը խորհրդարանական երկիր է, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նախագահական»,- նշեց Արթուր Թովմասյանը:
ԼՂ ԱԺ իշխող մեծամասնության ղեկավարն ասաց, որ կարևոր է ՏԻՄ մարմինների մասին օրենքի փոփոխությունը:
«Նոր Սահմանադրությունը մեծ տեղ է հատկացնում տեղական ինքնակառավարման մարմիններին: Մենք այնպես պետք է անենք, որ ընտրված համայնքապետը նոր լծակներ ունենա: Մի քանի մոդել կա փոփոխության, որոնցից մեկն այն է, որ շրջանը դառնա համայնք, ընտրվի համայնքապետ ու նա նշանակի գյուղապետերին: Սա դեռևս տարբերակներից մեկն է, որը քննարկման փուլում է»,- հայտնեց Արթուր Թովմասյանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01