Մայիսի 7-ին՝ Կարմիր կիրակի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Վահան քահանա Առաքելյաննն էր: Հընթացս Ս. Պատարագի Սրբազան հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակը՝ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ:
Ս. Պատարագի ավարտին Սրբազան հայրը սրբալույս Մյուռոնով օծեց արծաթակուռ մասունքակիր խաչը: Այն Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն է ընծայաբերել եկեղեցու բարերար Գեղամ Ղուկասյանը: Սրբազան հայրը շնորհավորելով հավատացյալներին մասունքակիր խաչի օծման առթիվ՝ մասնավորաբար ասաց. «Այսօր մենք նշում են Կարմիր կիրակին: Այս կիրակին մեր հայրերը զգեստավորել են Քրիստոսի՝ խաչի վրա հեղված արյան կարմիր գույնով և իմաստավորել քրիստոնեական վարդապետության խորությամբ:
Տոնի ժողովրդական սովորություններն աղերսներ ունեն բնապաշտական շրջանի հետ: Մեր պատմության ընթացքում ժողովուրդը ստեղծել է գեղեցիկ բանահյուսական գոհարներ և ավադույթներ. մեր հայրերի համար այսօրվա տոնի կարմիր գույնը խորհրդանշող հաղթանակը, ուրախությունը կենցաղում դրևսորում էր հագուստի, երգերի ու տաղերի մեջ:
«Կարմիր անուանի օրն այս նազելի,
Զի Տէրն երեւի որպէս ի Զատկի օրն կիրակի:
Եւ այն զի կոչի Կարմիր կիրակի
Եւ յոյժ պատշաճի, զի արեամբ ծաղկի»:
Ահա մեր նախնիներից ավանդված գեղեցիկ, բանահյուսական մի գանձ, որը մեզ հնարավորություն է տալիս կարդալ նրանց հոգիները: Այսօրվա ուրախությունն ամբողջանում է քիչ առաջ սրբալույս Մյուռոնով օծված Ս. Խաչի խորհրդով: Եվ մեր աղոթքն է առ Աստված՝ «Յաւել ի մեզ, Տէր ամենակալ, զհաւատ, զյոյս, զսէր, եւ զամենայն գործս առաքինութեան»:
Սուրբ խաչի խորհուրդը ներշնչում է մեզ արարումի և առաքինության՝ մեր հոգիներում զորացնելով հաղթանակի հույսը և հավատքը: Մեր Տեր Հիսուս Քրիստոս վկայում է, որ ամեն ինչ հանարավոր է, եթե հավատք ունենանք: Մաղթում ենք, որ Ս. Խաչի զորությամբ ամեն բարի գործ հնարավոր լինի ձեր կայնքում: Իսկ հույսը, որ վառվել է Լուսավորչի կանթեղից, և հանգրվանել Արագածի գագաթին, թող անշեջ մնա ձեր հոգիներում: Սերը Քրիստոսի զոհաբերությամբ և խաչելությամբ մեր փրկության հիմնական պայմանը դարձավ՝ «Մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբն յուրով մեզ զկեանս պարգեւեաց»:
Խաչի բուն խորհրդը Աստծո՝ մշտոնորոգ սիրո պատգամն է: Այդ սիրով մարդը զոհաբերվում է հանուն ընկերոջ, հանուն հայրենիքի ու հավատքի:
Այսօր օծված խաչը նվիրաբերել է բարերար Գեղամ Ղուկասյանն, ով մշտապես զորակից է այս եկեղեցուն: Որպես իր արդյունաշատ գործունեության գնահատական այսօր մենք նրան Օրհնության գիր ենք շնորհում»:
Սրբազան հայրը Գեղամ Ղուկասյանին հանձնեց Օրհնության գիրն, ապա Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը հավատացյալներին տեղեկացրեց, որ Սրբազան հոր տնօրինությամբ ամեն տարի Վարագա Ս. Խաչի տոնը հռչակվում է մասունքակիր այս խաչի ուխտի օր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56