ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ։
Ոււղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա եւ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ ազատությունը նվաճվում է հաղթանակով: Մենք հանուն ազատության պայքարել ենք` զոհաբերելով արյուն ու կյանք, բայց ոչ երբեք պատիվ ու արժանապատվություն, որովհետեւ գիտակցել ենք, որ առանց վերջիններիս ազատություն չի լինում:
Հայրենիքի պատիվն ու ժողովրդի արժանապատվությունն այն գլխավոր երաշխիքներն են, որոնց շնորհիվ ծնվել են մեր հաղթանակները, որոնց շնորհիվ քառորդ դար առաջ ազատության եւ արդարության ձգտումը Շուշիում վերածվեց հաղթանակի, իսկ հաղթանակը՝ խաղաղության: 25 տարի առաջ Շուշիում մեկտեղվեցին մեր սրտի ու ձեռքի, մտքի ու զենքի զարկերը, որոնք դարձան հաղթանակի բեկումնային համազարկ
արցախյան ողջ ազատագրական պատերազմի համար: Շուշին ազատագրեցին համաժողովրդական միասնությունն ու հաստատակամությունը,
համախմբումն ու կորովը՝ վերաիմաստավորելով հաղթանակի գաղափարը:
Սիրելի հայրենակիցներ, հայրենիքի պատիվն ու ժողովրդի արժանապատվությունը մեր բոլոր հակառակորդների ու թշնամիների կողմից մնացել են աննվաճ բոլոր ժամանակներում: Ազատության ու արժանապատվության պաշտպանների ոգիները, հանուն հաղթանակների նվիրաբերված արյունն ու կյանքը մեզ մղում են նոր ձեռքբերումների, հայրենիքն ավելի ինքնավստահ ու ավելի հպարտ դարձնելու:
Հանձին այսօրվա սերնդի՝ մենք դրա համար ամուր հիմք ու հուսալի երաշխավոր ունենք, սերունդ, որը ոչ միայն տրամադրված է հաղթանակի, այլեւ արդեն իսկ հասցրել է ձեւավորել հաղթելու եւ խաղաղություն արարելու մերօրյա ավանդույթը՝ որպես չընդհատվող շարունակություն Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան պատերազմի վետերանների, զոհված ու կենդանի մեր հերոսների ստեղծած ավանդույթի:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ մայիսյան հաղթական տոների առթիվ եւ մաղթում խաղաղություն, լավատեսություն եւ բարեկեցություն»:
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03