Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հետ քննարկել է իսլամի չափավոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցը, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Բողդաղը Սեշնսին տեղեկացրել է «Գյուլենի հանցավոր գործունեության» վերաբերյալ նոր դոսյեի մասին, որը թուրքական կողմը փոխանցել է Վաշինգտոնին: Թուրքիայի արդարադատության նախարարության աղբյուրի տվյալներով՝ հանդիպումը կրել է կառուցողական բնույթ, իսկ զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները:
Թուրքիայի արդարադատության նախարարի այցը Վաշինգտոն կազմակերպվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն այցելության նախաշեմին, որը նախատեսված է մայիսի 15-17-ին:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Թուրքիայի դատախազությունը պահանջում է ԱՄՆ-ում գտնվող իսլամի չափավոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին դատապարտել ավելի քան 3600 ցմահ ազատազրկման, հաղորդում է Hurriyet պարբերականը: Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. հուլիսի 16-ին պետական հեղաշրջման փորձի կատարմանը մասնակից լինելու համար: Նրա դեմ Թուրքիայում ավելի քան 20 քրեական գործ է հարուցված:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44