Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի անձնական կյանքը շարունակում է լրատվամիջոցներում մնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը:
Հայտնի է, որ 39-ամյա Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, ամուսնուց մեծ է 24 տարով ու նախկինում եղել է նրա ուսուցչուհին: Ֆրանսիայի նորընտիր ղեկավարը, որը Նապոլեոնի ժամանակներից ի վեր Ֆրանսիայի ամենաերիտասարդ ղեկավարն է, Բրիջիտի հետ ծանոթացել է 15 տարեկանում ու ինքնամոռաց սիրահարվել: Հետաքրքրական է, որ այդ ժամանակ ուսուցչուհին ամուսնացած է եղել ու երեխաներ ունեցել:
Ինչպես նշում է The Independent-ը, Մակրոնի նոր կենսագրական գրքից պարզ է դառնում, որ նրա ծնողներն ուղղակի շոկի են մատնվել, երբ իմացել են, որ իրենց 16-ամյա որդին սիրային կապի մեջ է ամուսնացած ուսուցչուհու հետ:
«Էմանուել Մակրոն. կատարյալ երիտասարդ» խորագրով գրքում հեղինակ Անն Ֆուլդան նշում է, որ Մակրոնի ծնողներն ի սկզբանե կարծում էին, որ որդին հանդիպում է ուսուցչուհու դստեր՝ Լորենսի հետ, սակայն որոշ ժամանակ անց նրանք պարզել են ճշմարտությունը՝ երկար ժամանակ չկարողանալով դրա հետ հաշտվել:
Տեղեկանալով սիրավեպի մասին՝ Մակրոնները որոշում են որդուն այլ դպրոց տեղափոխել:
Նախագահի հոր՝ Ժան-Միշել Մակրոնի պատմելով՝ ինքը քիչ է մնացել աթոռից ընկներ, երբ իմացել է որդու սիրեցյալի ով լինելը:
Ծնողները հանդիպել են ուսուցչուհու հետ՝ պահանջելով հեռու մնալ իրենց պատանի որդուց, սակայն դրան ի պատասխան ապագա տիկին Մակրոնն ասել է, որ չի կարող ոչ մի բան խոստանալ:
Վերհիշելով երիտասարդ Մակրոնի հետ հանդիպումները՝ Բրիջիտ Մակրոնը նշել է, որ իրեն առաջին հերթին գերել է տղայի բացառիկ խելքը, կրթվածությունը, ուրիշներից տարբեր մտածելու կարողությունը:
Առաջին տիկինը նաև մանրամասնել է, որ Մակրոնը 17 տարեկանում Փարիզ մեկնելուց առաջ ասել է ապագա կնոջը, որ անպայման հետ է գալու, գտնելու է իրեն ու ամուսնանալու է:
«Դու ինձնից պրծում չունես: Ես կվերադառնամ ու կամուսնանամ քեզ հետ»,-ամուսնու խոսքը մեջբերել է Բրիջիտ Մակրոնը:
Հայտնի է, որ զույգն ամուսնացել է 2007թ.: Այդ ժամանակ Մակրոնը 29, իսկ նրա կինը 54 տարեկան են եղել:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55